Քորթնի Քարդաշյանն ամբողջովին մերկացել է նոր ֆոտոսեսիայի համար (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի ավագ քույրն ամբողջովին մերկացել է նոր ֆոտոսեսիայի համար: Լուսանկարիչ Բրայան Բոուեն Սմիթը սկսել է նոր նախագիծ՝ շոու բիզնեսի տարբեր աստղերի լուսանկարների շարքեր: Այդ նախագծին մասնակցում է նաեւ 36-ամյա Քորթնի Քարդաշյանը:

«Երջանիկ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին», -գրել է Քորթնին իր Instagram-ում:
Նրա, ինչպես նաեւ զանազան այլ աստղերի լուսանկարները հնարավոր կլինի տեսնել լուսանկարչի ցուցահանդեսում, որը սկսվում է հոկտեմբերի 19-ին Լոս Անջելեսի De Re Gallery պատկերասրահում: