Այս տարվա 6 նորաձև վերարկուները (լուսանկարներ)
Lifestyle

Դասականություն և մինիմալիզմ. սա այն է, ինչ ամեն տարի ավելի ու ավելի ակտուալ է դառնում: Սև-սպիտակ-մոխրագույն-բեժ երանգներ, մաքսիմալ պարզ, հասարակ ձևվածք և լակոնիկ դիզայն, սա այն է, ինչ նախընտրում ամենանորաձև մարդիկ:
Միլիտարի. Այս ոճը նոր չէ, բայց դա չի նշանակում, որ ձանձրալի է ու անհետաքրքիր: Gucci, Michael Kors, Chloé նորաձևութայն տներն իրենց նոր հավաքածուներում ընդրգկել են միլիտարի ոճի վերարկուներ: Ճիշտ համադրության դեպքում դրանք ակտուալ և ոճային տեսք ունեն:

Երկար վերարկու.Այս տարվա թրենդը մաքսիմում երկար վերարկուներն են, որոնք դիզայներները խորհուրդ են տալիս կրել տղամարդու ոճով կոշիկների կամ հաստ կրունկներով բոտիլիոնների:

Ի դեպ՝ ամենանորաձև տարբերակը գոտիով երկար վերարկուներն են:

Զամշ. 70-անների ամենանորաձև զամշը կրկին վերադարձել է: Հատկապես նորաձև են երկար, ուղիղ ձևվածքով, շագանակագույն զամշե վերարկուները:

Մորթի. Այս տարի դիզայներներն առաջարկում են գունավոր մորթյա վերարկուներ: Այդպիսի վերարկուներ կան Stella McCartney, Louis Vuitton և Max Mara-ի ցուցադրություններում:

