Ռուբլիով էներգակիրների առևտրի առաջարկը ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա է դարձել
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության անդամ-երկրների միջև կարևոր ապանքատեսակների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկը միության շրջանակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր առաջարկ է: Դա վերաբերում է էներգակիրների առևտրին: Օրինակ, մեզ համար կարևոր է, որ մենք գազը Ռուսաստ անից գնենք ռուբլիով»,- ընդգծեց Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե այդ հարցում պատասխան դեռ չկա, ՀՀ վարչապետը խորհուրդ տվեց չշտապել և այդքան շուտ պատասխան չակնկալել: «Սա շատ ճիշտ գործընթաց է և հիմա դարձել է քննարկվող հարց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ես կարծում եմ, որ մենք ապագայում այս հարցում դրական արդյունք կունենանք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: