«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում հոկտեմբերին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, թե հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կորոշվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը եւ ժամկետների ձգձգման խնդիր չպետք է լինի: գրում է «Ժողովուրդ»-ը:
Իհարկե, նման մի հայտարարություն էլ վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էր արել: Սակայն, դատելով մինչ օրս այս թեմայի շուրջ արված հայտարարություններից, դժվար է պատկերացնել, թե, ի վերջո, երբ գլուխ կգա Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր թիմակիցները վստահեցրեցին, թե մինչեւ դեկտեմբեր հարցը կլուծվի:
Սակայն դեկտեմբերին, երբ ստորագրվեց ճանապարհային քարտեզը եւ Ղազախստանի նախագահն էլ հայտարարեց, որ հատուկ կարծիքով կմիանա, գործող իշխանությունը՝ նաեւ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանի շուրթերով, այս անգամ էլ վստահեցրեց, թե մինչեւ մայիսի վերջ գործընթացն ավարտված կլինի:
Ավելին՝ ՀՀ-ն ԵՏՄ հիմնադիր անդամ կդառնա եւ կունենանք վետոյի իրավունք: Բայց երբ եկավ մայիսը, սկսվեց անորոշություն, թե՝ «կապրենք՝ կտեսնենք»: գործընթացը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: