Հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գներն աճել են 4.7 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4.7 տոկոսով. սպառման ապրանքների գների ինդեքսը կազմել է 105.3 տոկոս, պարենային ապրանքներինը` 104.9 տոկոս, ոգելից խմիչքինը և ծխախոտինը`102 տոկոս, ոչ օպարենային ապրանքներինը` 105.9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում 2014թ. առաջի ն ինն ամիսների համեմատ գների աճը կազմել է 3.2 տոկոս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների և ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2015թ. սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98 տոկոս այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 93.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 101.1 տոկոս:
2015թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2 տոկոս, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.1 տոկոս նվազում) 0.1 տոկոսային կետով:
2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.3 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.3 տոկոս, ոչ պարենային ապրանքների- նը` 106.1 տոկոս, ծառայությունների սակագներինը` 101.6 տոկոս:
Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.4 տոկոսով, 3-ում գրանցվել է 0.2-0.1 տոկոս գնանկում, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.2 տոկոսով: