Գվատեմալայում սկսվել է Ֆուեգո հրաբխի ժայթքումը
ОбществоԳվատեմալայում սկսվել է երկրի արեւմտյան մասում գտնվող Ֆուեգո հրաբխի ժայթքումը: Հրաբխի արտանետած մոխրի սյունը հասել է ծովի մակերեւությից 4,8 կիլոմետր բարձրության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, ասված է Սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Իշխանությունները նշում են, որ առայժմ անհրաժեշտություն չկա բնակիչներին տարհանելու հրաբխի մերձակայքում գտնվող խոցելի շրջաններից: Այդուհանդերձ, տարերային աղետների հետեւանքների կանխման ջանքերը կոորդինացնող ծառայությունը տագնապի «դեղին» (միջին) մակարդակ է հայտարարել: Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը հանձնարարվել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել եւ ստեղծված իրադրությունը հաշվի առնել օդային երթեւեկությունը կազմակերպելիս:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 3,7 կիլոմետր բարձրությամբ Ֆուեգոն կենտրոնամերիկյան հանրապետության տարածքում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այս տարվա ընթացքում այն ժայթել է արդեն մի քանի անգամ: