Թուրքերը նախընտրում են աշխատել հայերի հետ. թուրքահայ շինարար
ОбществоԱնկախ Թուրքիայում հայ համայնքի դժվարություններից` թուրքերը նախընտրում են աշխատել հայերի հետ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայճար» ճարտարապետների և ճարտարագետների միության հիմնադիր, նախկին նախագահ ՆազարեթԲինաթլին, ով օրերս, միության գործող նախագահ Ժան Գավրիլոֆի հետ, Ճարտարապետի միջազգային օրվա առիթով պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» շքանշանով:
«Չեմ կարող ասել, որ հայ համայնքը Թուրքիայում չունի խնդիրներ, սակայն Թուրքիայի հայ ճարտարապետների միությունը ազատորեն կատարում է իր աշխատանքը: Որպես ճարտարապետ` պատվիրատուի հետ առաջին անգամ իսկ հանդիպելուց նշում եմ, որ հայ եմ: Ու հենց այդ հանգամանքից ելնելով ինձ կվստահեն, որովհետև հայերը հայտնի են որպես ուղիղ մարդիկ ենք, չենք խաբում և կատարում ենք մեր աշխատանքը»,- ասաց Նազարեթ Բինաթլին:
Ստամբուլահայ շինարարը տասը տարի առաջ այլ հայազգի շինարարների և ճարտարագետների հետ հիմնել են «Հայճար» ճարտարապետների և ճարտարագետների միությունը:
«Մեր նպատակն է համայնքին պատկանող կալվածքների վերանորոգումը, կառուցումը: Այդ ամենը կատարում ենք անվճար: Մենք արդեն մասնակցել ենք տարբեր մասշտաբների յոթ շենքի վերականգնման կամ վերանորոգման աշխատանքներին», - նշեց Նազարեթ Բինաթլին: