Երկրի բնակիչները հոկտեմբերի 9-ին կկարողանան տեսնել Վեներայի հազվադեպ «լուսնային խավարումը»
ОбществоԼույս հոկտեմբերի 9-ի գիշերը Ավստրալիայի, Օվկիանիայի եւ Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզիների բնակիչները կդառնան հազվադեպ տիեզերական իրադարձության՝ Լուսնի սկավառակի կողմից Վեներայի ծածկման վկաները, ինչի շնորհիվ «առավոտյան աստղը» կարճ ժամանակով տեսանելի կլինի նույնիսկ ցերեկը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Lunar Occultations. պորտալին:
Լուսինը, ինչպես բացատրում են աստղագետները, պարբերաբար իր «ստվերով» ծածկում Է մեզանից հեռու գտնվող օբյեկտներ՝ Արեգակնային համակարգի մոլորակներ ու աստղեր: Այդօրինակ «խավարումները» գիտնականների համար հետաքրքիր են նրանով, որ դրանք թույլ են տալիս ուսումնասիրել հեռավոր մոլորակների մթնոլորտի հատկությունները եւ նրանց ֆիզիկական այլ հատկանիշներ, որոնք ուսումնասիրման համար անմատչելի են այլ ժամանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: