ԲՀԿ-ական Վահան Բաբայանը շփոթել է նիստերի դահլիճն իրենց հայաթի «բեսեդկայի» հետ
ОбществоԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, ով նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակն է, օրեցօր զարմացնում է հասարակությանը, սակայն ոչ թե իր աշխատանքով, այլ … Այսօր նա թույլ տվեց հերթական կիքսը՝ Բաբայանը ներկայացել էր ԱԺ պատգամավորին ոչ հարիր հագուկապով: Վերջինս, մոռանալով, թե որտեղ է գտնվում եւ ինչ նպատակով, որոշել է պարզապես ապահովել իր ներկայությունը՝ անտեսելով ՀՀ Ազգային ժողովի եւ իր գործընկերների հանդեպ հարգանքը: Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, որոշել է էքսքլյուզիվ երեւալ, սակայն դա գործում է ճիշտ հակառակ էֆեկտով:

Ի գիտություն ԲՀԿ խմբակցության պատգամավորի, էլեկտրիկ կապույտ գույնի սպորտային վերնահագուստով չեն ներկայանում ՀՀ օրենսդիր մարմին, քանզի նման հագուստը նախատեսված է ավելի ազատ վայրերում հագնելու համար, օրինակ՝ ընկերական շրջապատում հաճելի ժամանակ անցկացնելիս, սրճարան գնալիս, վերջին հաշվով, «հայաթի բեսեդկա» իջնելու ու բլոտ խաղալու եւ նմանատիպ այլ կիսախառնիճաղանջ դեպքերի համար, սակայն ոչ երբեք ԱԺ ներկայանալու:
Պարո՛ն պատգամավոր, թեպետ գիտենք որ ԱԺ-ում չի գործում դրեսկոդ ու հասկանում ենք, որ կոստյումը չէ, որ ձեզ պետք է գեղեցկացնի, բայց, այնուամենայնիվ, նման հագուստով ԱԺ ներկայանալը էթիկապես ճիշտ չէ: Հետեւեք ձեզանից տարիքով մեծ պատգամավորների գրագետ հագուկապին, դարձեք ավելի ներկայանալի:
Սոսե Չանդոյան