Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարանները պատրաստում են եզրափակիչ ստուգմանը
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ ստուգման նախաշեմին ինժեներային ստորաբաժանման զինծառայողները երեք օրվա ընթացքում «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանները կմաքրեն պայթյունավտանգ առարկաներից:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սակրավորները ժամանակակից ականորսիչների եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ կհավաքեն ու կոչնչացնեն պայթյունավտանգ առարկաները: Հատուկ ուշադրություն կդարձվի հրետանային արկերին, նռնականետների, հրազենի, մարտական մեքենաների ու տանկերի ռազմամթերքին, որոնք մարտավարական վարժանքներից եւ հրաձգություններից հետո չեն պայթել զինափորձարաններում:
Ընդհանուր առմամբ զորախմբի ինժեներային ստորաբաժանումների զինծառայողներն ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ պարապմունքների համար կպատրաստեն ավելի քան 3,5 հազար հեկտար դժվարամատչելի լեռնային տեղանք: