Մարգարիտ Եսայանը չի բացառում, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը առաջիկայում կընդունի հայանպաստ հայտարարություններ
ОбществоՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը չի բացառում, որ Երևանում կազմակերպության նախարարական վեհաժողովի ընթացքում ընդունվի նոր հայտարարություն ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Մարգարիտ Եսայանն ընդգծեց, որ ինքն էլ շատ է ցանկանում, որպեսզի լինեն նման հայտարարությունները: «Այս կազմակերպության ընդունած ցանկացած հայտարարություն շատ կարևոր է միջազգային հանրության, միջազգային կառույցների համար, ուստի ցանկալի կլինի, որպեսզի նման հայտարարություններ ընդունվեն: Ասեմ, որ օրակարգում կան բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ կլինեն քննարկումներ և զեկույցներ, և չի կարելի բացառել, որ լինեն նաև նման հայտարարություններ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց Եսայանը: