1,5 տարեկան հասակում այս երկվորյակ տղաներից մեկը հասկացավ, որ սխալ մարմնում է ծնվել և որոշեց աղջիկ դառնալ. պատմություն, որ ցնցեց հասարակությանը (լուսանկարներ)
LifestyleԱյս երկվորյակները լույս աշխարհ եկան որպես սովորական տղաներ, բայց 1,5 տարեկան հասակում նրանցից մեկը սկսեց զգալ, որ ինքը սխալ մարմնում է ծնվել։ Տղան որոշեց աղջիկ դառնալ։ Թե ինչպես ընտանիքն արձագանքեց երեխայի որոշմանը` կպատմի փոքրիկ տրանսգենդերի հայրը։
6–ամյա Լիլի Դաունսը տրանսգենդեր է համարվում և սիրում է աղջիկների հագուստ կրել։ Նրա 37–ամյա հայրը` Մեթը պատմում է, որ մինչև վերջերս Լիլիին կոչում էին Ջոուի և նա տղա էր։ Բայց վերջին շրջանում սկսել է իրեն աղջիկ պատկերացնել։
Սկզբում ծնողները երեխայի` սեռափոխության որոշմանը լուրջ չէին վերաբերվում, բայց Ջոուին համառ էր։ Նրա 4–ամյակին ծնողները հասկացան, որ երեխայի մտադրությունները լուրջ են։ Մանկական գենդերային խանգարումների հատուկ կենտրոնում հաստատեցին իրավիճակի լրջությունը։
Մեթը պատմում է, որ չնայած իրենք աջակցում են Ջոուին, բայց վերջինիս եղբայրը` Օլլին, դեռևս չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ իր երբեմնի եղբայրը դարձել է իր քույրը։ Օլլին իրեն չափազանց տղայավարի է պահում, որպեսզի հասակակիցների մոտ փոխհատուցի երկվորյակ եղբոր սեռափոխութոյւնը և ապացուցի, որ ինքը նրա պես չէ։
–Մի անգամ նույնիսկ նա` եղբորը կորցնելու համար լաց եղավ մոր մոտ`,– պատմում է Մեթը։ Նա ամեն առիթով ցանկանում է գերազանցել ինքն իրեն, որպեսզի համակերպվի այդ փաստի հետ։
Դե իսկ Լիլին շարունակում է աղջկա հագուստ կրել և արդեն երկարեցնում է մազերը։ Ծնողները դեմ չեն, և աղջիկ դարձած տղան շուտով դպրոց կգնա աղջկա հագուստով։ Նրա կրտսեր քույրը շատ ուրախ է` ընտանիքում ևս մեկ աղջկա առկայությամբ։





