Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի ձայնը լսելի է ֆրանկոֆոն երկրներում. Միկայել Ժանինի բացառիկ հարցազրույցը

Ապագայի Ֆրանկոֆոնիան պետք է լինի լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում  հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  գլխավոր քարտուղար Միկայել Ժանինը: Նա խոսել է Ֆրանկոֆոնիայի ծրագրերի, նոր մարտահրավերների եւ Երեւանում կայանալիքՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությաննախարարական համաժողովի մասին:

Գրեթե մեկ տարի է, ինչ Դուք ընտրվել եք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ ընթացքում Դուք ակտիվ գործունեություն եք ծավալել: Ինչպե՞ս եք տեսնում Ֆրանկոֆոնիայի ապագան: Ո՞ր ծրագրերին եք մեծ կարևորություն տալիս և որո՞նք եք պատրաստվում կյանքի կոչել:

Դակարի գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները մեզ ներկայացրին պարզ և հստակ ճանապարհային քարտեզ: Նրանք ցանկանում են, որ Ֆրանկոֆոնիան հետևողականորեն ներգրավվի նաև տնտեսական հարցերում, ինչպես նաև, որ իր գործունեության մեջ ավելի ակտիվորեն ներառի կանանց և երիտասարդներին: Այդ ճանապարհային քարտեզը մեզ առաջնորդում է գործել համաշխարհային հրատապ խնդիրներին համապատասխան և հետևել անդամ երկրների անցուդարձին: Այն մեզ հորդորում է նաև լինել առավել նախաձեռնող, լինել ստեղծագործ՝ ռազմավարությունը հարմարեցնելով կոնկրետ տարածաշրջանին: Այս սկզբունքներով է, որ ես առաջնորդվում եմ պաշտոնս ստանձնելուց ի վեր: Ես ուզում եմ տեսնել մի «Ֆրանկոֆոնիա», որն ընկալելի կլինի ու թույլ կտա ֆրանկոֆոն երկրների քաղաքացիներին կազմակերպության գործողություններում ու խոսքերում տեսնել հենց իրենց:

Ֆրանկոֆոնիան պետք է լինի օրինակելի, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ժողովրդավարական տեսանկյունից: Այն պետք է խրախուսի երկխոսությունը և համակեցությունը: Այս ամենը պետք է ներառի հստակ առաջարկներ և գործողություններ՝ կապված ներկայիս համաշխարհային տնտեսական իրավիճակի և անվտանգության ապահովման հետ: Գործելով հանուն աշխատատեղերի ստեղծման և տնտեսության մեջ կանանց ու երիտասարդների ներգրավման, ներառական և որակյալ կրթության ապահովման, ձգտելով նպաստել փոքր ձեռնարկությունների հիմնադրմանը և հեռանկարային զարգացմանը՝ մենք կարևորագու յն դեր ենք ստանձնում առավել արդար աշխարհի կառուցման գործում: Հիմնվելով լեզվական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական և տնտեսական այն հիմքերի վրա, որոնք ստեղծվել են իմ նախորդների կողմից` ես ցանկանում եմ կառուցել ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիա՝ լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, պատրաստ դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր ներկայիս կառուցվածքով համապատասխանու՞մ է արդյոք  այն մարտահրավերներին, որոնց բախվում է Ֆրանկոֆոնիան: Նախատեսու՞մ եք արդյոք որոշակի փոփոխություններ մտցնել կազմակերպության կառավարման համակարգում:

Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությունը հանդիսանում է ժամանակակից կառույց, որն ունի արդիական և նորարարական ծրագիր: Տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությունը, Խորհրդարանական վեհաժողովը և նրա գործընկերները ներդնում են իրենց ջանքերը կազմակերպության արդիականացման համար: Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որը կնպաստի արդյունքների կենտրոնացված վերահսկմանը, մեր իրականացրած ծրագրերի հիման վրա կատարվող գնահատմանը, համատեղ աշխատանքին և շեշտը կդնի ապակենտրոնացման վրա՝ հօգուտ տարածաշրջանային զարգացմ անը:

Այս տարվա հունվարին, երբ ես նոր էի մուտք գործել Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպություն, տպավորված էի թիմի որակով, մոտիվացիայով և իրականացրած ծրագրերով: Վերջին գագաթնաժողովի ընթացքում մենք ընդունեցինք նոր քառամյա ռազմավարություն: Պետությունների ղեկավարների ընդունած հռչակագրով մենք արդեն ունենք ճանապարհային քարտեզի ուրվագիծը: Ես ծրագրում եմ այն հաջողությամբ իրականացնել: Նույն կերպ, ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիան զարգացնելու նպատակով ես կցանկանայի վերանայել քաղաքացիական հասարակության, երիտասարդների և հատկապես միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մեր երկխոսության և համագործակցության ձևերը: Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության ու հասարակական կազմակերպությունների միջև աշխատանքը ներկայումս ընթացքի մեջ է:          

 Ո՞ր ոլորտներում է Ֆրանկոֆոնիան համագործակցում այլ միջազգային կազմակերպություննորի հետ:

Այն մոտեցումը, որով գործում է մեր կազմակերպությունն իր ինստիտուցիոնալ գործընկերների համեմատ, փոխլրացումն է: Ֆրանկոֆոնիան գործում է այնտեղ, որտեղ, ի համեմատ այլ կազմակերպությունների, ունի ավելացված արժեք: Ընդհանուր առմամբ, մենք սովորաբար  գործընկեր կազմակերպությունների հետ միասին խորհրդակցում ենք և գործում ենք խելամտորեն, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր գործողությունների արդյունքները: Մենք միջազգային կազմակերպությունների մեծամասնության հետ գործակցում և համագործակցում ենք մեր չորս ռազմավարական առաքելությունների ոլորտներում՝ Ֆրանսերեն լեզու, Խաղաղություն և ժողովրդավարություն, Կրթություն և Տնտեսություն: Մենք ունենք շատ ինտենսիվ համագործակցության ցանց, մենք ապավինում ենք ինչպես մեծ թվով ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնագիտական ցանցերին, որոնք և ստեղծում են մեր հարստությունը և դարձնում են Ֆրանկոֆոնիան աշխարհի ամենաբաց կազմակերպություններից մեկը:                                                           

Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի հինգ մայրցամաքներից 80 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներին և ներկայացուցիչներին մեկ սեղանի շուրջ հավաքելու կարողություն և այդ հնարավորության առավելություն: Եվ հենց այս բազմազանությունն է մեր հարստությունը, որը հանդիսանում է մեր կազմակերպության հաղթաթուղթը: Մեր կառույցի ներքո մենք միավորում ենք Մեծ ութնյակի անդամ հանդիսացող արդյունաբերական մեծ երկրների, ինչպիսին են Ֆրանսիան և Կանադան, բայց նաև երկրների, որոնք վերջերս են անդամակցել Եվրոպական միությանը, ինչպես նաև այսպես ասած տնտեսապես ոչ այդքան զարգացած երկրների: Ընդհանուր լեզվից այն կողմ ֆրանկոֆոն երկրները կիսում են նույն աշխարհայացքը, նույն արժեքները: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ այս առատ բազմազանության կողքին գոյություն ունեն խռովարար անհավասարություններ` տնտեսական, կրթական, սանիտարական, թվային, շրջակա միջավայրի գժտություններ, որոնք ավելի են լրջանում անգամ գլոբալիզացիայի ազդեցության հետևանքով: Այս դժվար իրականությունն այստեղ է, որպեսզի հիշեցնի Ֆրանկոֆոնիային իր համերաշխության պարտականության մասին, որը հանդիսանում է մեր բազմակողմանի համագործակցության գործողությունների գլխավոր գիծը կրթության, տնտեսության երկարատև զարգացման, ինչպես նաև մեր քաղաքական և դիվանագիտական միջամտությունների ոլորտում` ծառայելով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և խաղաղությանը: Համերաշխությունն, այսպիսով, մեր գործունեության կիզակետում է: Խոսքը չի գնում միայն հյուսիս-հարավ համերաշխության վերաբերյալ, այլ վերաբերում է հարավային երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև կամ զարգացող երկրներին:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերակատարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանում:

Հայաստանը մեր կազմակերպության կազմում շատ դինամիկ անդամ է և նրա ձայնը լսելի է բոլորի համար: Այն հատկապես ակտիվ է 2015թ. հիշատակի տարում, որը մեզ բոլորիս պարտավորեցնում է հիշողության նկատմամբ աշխատանք կատարել, որի նկատմամբ ես հատկապես զգայուն եմ և ուշադիր: Դեռ ավելին, Հայաստանը որդեգրել է ֆրանսերեն լեզվի պաշտպանության և առաջխաղացման, մշակութային արտահայտման ձևերի բազմազանության և համակեցության նպատակները: Ես գիտեմ, թե ինչքան է Հայաստանը արժևորում այս նախարարական համաժողովի անցակցումը, որը Ֆրանկոֆոնիայում Հայաստանի աճող ներգրավվա ծության նշանն է: Ես ուրախ եմ, որ Հայաստան եմ ժամանելու՝  տարածելու այս առաջնային ուղերձները:

Որո՞նք են Հայաստանում անցկացվելիք նախարարական համաժողովից Ձեր սպասելիքները:

Նախարարական համաժողովը  Ֆրանկոֆոնիայի հարցերով պատասխանատու նախարարների միջև երկխոսության և փոխանակման կարևոր հարթակ է: Այս տարի այն մեզ թույլ կտա առաջին անգամ գնահատել Դակարի հանձնառությունների իրականացումը: Մենք հետևողական ենք լինելու մեր անդամ երկրների և կառավարությունների ակտիվ քայլերին` Փարիզում մի քանի շաբաթից կայանալիք կլիմայական հարցերով գագաթաժողովի նախապատրաստական փուլում, ինչպես նաև կպատրաստենք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2016 թ. Մադագասկարում: Սա նաև առիթ կհանդիսանա հիշեցնելու ժողովրդավարու թյան, ինչպես նաև տնտեսական զարգացման և կայուն զարգացման բնագավառներում մեր առաջնահերթությունների մասին: Ես վերահաստատում եմ, որ առերեսվելով տնտեսական, կլիմայական, անվտանգության և միգրացիոն բնույթի ճգնաժամերին՝ Ֆրանկոֆոնիան ջանում է հանդես գալ որպես լավագույն փորձը կիսող տարածաշրջան, հստակ լուծումների ձայն, որոնք տարածվում են այս հարթակում՝ ամրապնդելու, ճանաչելի դարձնելու և կիսելու համար Ֆրանկոֆոն տարածքի երկրների և ժողովուրդների գլխավոր հաղթաթղթերը:

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете