Բեյոնսեն, Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը եւ Ջեյ Զին դատի են տվել ֆրանսիական բրենդին
LifestyleStyle.news.am-ը գրում է .
Երաժշտական աշխարհում 5 աշխարհահռչակ անուններ՝ Բեյոնսեն, Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը եւ Ջեյ Զին որոշել են դատի տալ Eleven Paris-ին: Ֆրանսիական բրենդը վերջերս մարզաշապիկների շարք է վաճառքի հանել, որոնց վրա պատկերված են վերոնշյալ աստղերի անուններն ու պատկերները, սակայն նրանցից թույլտվություն չի խնդրել:



Աստղերն արդեն անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցել են Նյու Յորքի դատական ատյան՝ նշելով, ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքի 58 խախտման մասին:


Աստղերի փաստաբանները հայտարարում են, որ իրենք զգուշացրել են ֆրանսիական բրենդին, բայց վերջինս շարունակել է վաճառել իր արտադրանքը:
