Գյուղատնտեսական տոնավաճառներն առաջիկա շաբաթ և կիրակի օրերին չեն գործի
Общество«Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին և 11-ին Կասյան փողոցի վերին հատվածի և «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հ ասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 17-ից տոնավաճառները կգործեն բնականոն հունով։