Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«ԱրմԹեք-2015»-ը խոստանում է բացառիկ լինել՝ միանգամից մի քանի նորարարություններով

ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականցվող «ԱրմԹեք -2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովն սկզբունքորեն տարբերվելու է մյուս տարիներին անցկացված համաժողովներից մի քանի նորարարություններով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամիտնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց,  որ այս տարի առաջին անգամ «ԱրմԹեք» համաժողովի նիստ կանցկացվի Ստեփանակերտում, որը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ:

 «Այս տարի սպասվող հետաքրքիր նորարարություններից առաջինն այն է, որ «ԱրմԹեքն» անց կկացվի երկու քաղաքում՝ հոկտեմբերի 12-ին՝ Երևանում, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Ստեփանակերտում: Երկրորդը, որ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին զուգահեռ, համաժողովի ընթացքում ուշադրությունը կենտրոնացած է լինելու  բարձր տեխնոլոգիաների մյուս ոլորտների վրա. մենք կունենանք մեծ քանակությամբ ճարտարագիտական և մաքուր տեխնոլոգիայի ոլորտի նախագծեր: Եվ վերջապես, առաջին անգամ Հայաստան կժամանեն  վերազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիÕ �ներ, ինչպիսին է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը»,- ասաց Ենգիբարյանը:

Համաժողովի կարևորագույն հարցերից մեկը կլինի նորաստեղծ կազմակերպությունների զարգացումը և հայկական արտադրանքի առաջխաղացումը, որոնց նվիրված զուգահեռ կանցկացվեն երկու միջոցառում: Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային համաժողովին 25 կազմակերպություն իր գաղափարներն ու ծարագրերը կներկայացնեն միջազգային ժյուրիին, և հինգ կազմակերպություն կսատանա 15- հազարական ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ: Զուգահեռ կանցկացվի նաև «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» գործարար գաղափարների մրցույթը, որին կմասնակցի 24 կազմակեր պություն: Չորս լավագույն ծրագրերը կարժանան 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակի, իսկ առաջին տեղը գրաված կազմակերպությունը կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ներկայացնելու իր ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ հոկտեմբերը հետաքրքիր ամիս է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: «Օրերս տեղի ունեցած ԴիջիԹեքի ցուցահանդեսը գրավեց աննախադեպ թվով կազմակերպություններ և 45 հազար այցելուի: Մեկնարկել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եվրոպական ավտոարշավը: Միջոցառումների շարքին հաջորդելու է «ԱրմԹեք կոնգրես-2015» 8-րդ գործարար համաժողովը, որն ամեն տարի յուրովի է ներկայանում: «ԱրմԹեքի» համաժողովից ծնունդ են առել մեծ նախագծեր, արդեն իրականացվում են Գյումրու տեխնոլոգի ական կենտրոնի, Ջրվեժ ինժեներական քաղաքի և այլ գլոբալ նախագծեր»,- ասաց  նախարարի տեղակալը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ «ԱրմԹեք» համաժողովը բացառիկ հարթակ է իրատեսորեն գնահատելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները համաշխարհային ասպարեզում: «Այս տարիների ընթացքում ակնառու հաջողություններ ենք արձանագրել: Գնալով ընդլայնվում է երիտասարդների դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և մեր աշխատաշուկան ավելի է համալրվում որակյալ կադրերով:  Նաև՝ «ԱրմԹեքի» միջոցով մեծ թվով ՏՀՏ ոլորտի վերազգային ընկերութ յուններ են իրենց համար բացահայտել Հայաստանը»,- նկատեց Մուսայելյանը՝ հավելելով, որ համաժողովը կառավարության և մասնավոր բիզնեսի փայլուն համագործակցության օրինակ է:

«Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ, ԱրմԹեք համաժողովի հիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանը գոհունակությամբ նկատում է, որ ստարտափերով սկսված «ԱրմԹեք համաժողովն» այսօր արդեն միջազգային ընկերություններ է կարողանում գրավել: «Հայաստանը փոքր երկիր է: Մենք Հնդկաստանի և Չինաստանի նման միլիարդի հասնող բնակչություն չունենք: Եթե Չինաստանում նախագիծը հարյուր միլիոնով են սկսում, մենք Հայաստանում հազարով ենք սկսում: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող զարգանալ, և իրականում ավելի արագ ենք զարգ անում: Հայաստանին 15 տարի պահանջվեց ներկայիս մակարդակին հասնելու համար, Հնդկաստանին՝ ութսուն տարի: Ուստի պատահաականություն չէ, որ հասել ենք նման հաջողությունների»,- ասաց պարոն Մորոյանը:

«ԱրմԹեք-2015»-ի հիմնական շեշտադրումը կլինի չորս հիմնական ուղությունների վրա. նորաստեղծ կազմակերպությունների զարգացում,հայկական արտադրանքի առաջխաղացում, տարածաշրջանային զարգացում, միասնական թվային շուկայի ձևավորում և կրթություն:Համաժողովի նատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորÕ �ի զարգացմանը և այդ գործընթացում ներգրավել նորմասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության շրջանում նշանակալի դերակատարում ունեցող ներկայացուցիչների:

Համաժողովի կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Միջոցառման հովանավորներն են PicsArt, National Instruments ընկերությունները, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը և Ամերիկայի հայ օգնության ֆոնդը: Գործընկերներն են «Մայքրոսոֆթը», «Վիասֆերտեխնոպարկը», «Սինոփսիս Հայաստանը», «Ֆիլիպ Մորիս Հայաստանը», ՄԱԱԶԿ-ը, CRDF-ը, «Ֆայնբեռգը» և «Գրին Թրավելը»:

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете