Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ողջ ճշմարտությունը Սեյրան Օհանյանի կնոջ մասին (ֆոտո)

Wnews.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, վերջին շրջանում Հայաստանում ամենաքննարկվող կանանցից է։

Մամուլում նրա անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները բերեցին նրան, որ Ռուզաննա Խաչատրյանն անգամ դատական հայց ներկայացրեց իրեն զրպարտելու համար։

Ով է իրականում Սեյրան Օհանյանի երկրորդ կինը…

Wnews.am-ը ներկայացնում է Ռուզաննա Խաչատրյանին։

 

 

ruz1

Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին Հայաստանում։

1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն:
1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան:
2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան:
2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն:

1993 – 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»:
2012թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնը: Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական:

 

ruz

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԵՒ ՈՒԺԵՂ  ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես բարձր գնահատականներով ավարտեցի Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը, սկսեցի աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ ֆրանսիացի բժիշկները երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Հայաստանում։ Մասնակցեցի մրցույթին։ 70 դիմորդներից ընտրվեցին 4-ը, այդ թվում՝ ես։ Գիտեք, ես միշտ ձգտել եմ առավելագույնին, ջանք չեմ խնայել լավագույնին հասնելու համար։ Ես պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, դժվարություններն ինձ չեն կարող կոտրել, եթե ներշնչանք ունեմ։ Ես զգացմունքի մարդ եմ, ինձ ապրում է պետք, խթան, խանդավառություն… Ես չեմ կարող ապրել առանց վեհության, գեղեցիկի, հպարտության…. Չեմ ուզում պատմել, թե ինչ դժվարություններ հաղթահարեցի Ֆրանսիայում ուսանելու համար, թե ինչ տիտանական ջանքեր են թաքնված իմ ամեն մի հաջողության, ամեն մի ձեռքբերման հետևում… Ինքս էի հոգում իմ կենցաղային հոգսերը… Աշխատում էի առավոտից իրիկուն, որպեսզի ոչ ոքի թույլ չտամ խղճալու ինձ կամ վերևից նայելու (հատկապես արտասահմանցի գործընկերներիս)։ Ես հրաժարվել եմ անվճար տրված անմխիթար հանրակացարանից ու ապրել եմ բարեկարգ ու հարմարավետ բնակարանում, ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով… Ինչը ինձ երբեմն չէր ներվում… Ես էսթետ եմ, գեղեցիկի սիրահար ու որոշեցի մասնագիտանալ իմպլանտոլոգիայի ասպարեզում։ Մարդկանց գեղեցիկ, առողջ ու հմայիչ ժպիտ պարգևելու հեռանկարը ոգևորել էր ինձ։ Մի հրեա բժշկուհի, իմանալով, որ ընտրել եմ իմպլանտոլոգիան, բառացիորեն երեսիս շպրտեց. «Իմպլանտոլոգիա՞… քո ժողովուրդը հաց չունի ուտելու, դու ուզում ես շոկոլադ հրամցնել նրան»։ Ես ցնցվեցի։ Մինչև հոգուս խորքը խոցվեցի… Հիմա մտածում եմ՝ եթե չլինեին այդ կնոջ խոսքերը, գուցե չկարողանայի հաղթահարել այն գերմարդկային դժվարությունները, որոնց միջով անցա։

 

11251898_504915382995063_4333437311116837022_n

ԻՆՉՊԵ՞Ս Է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ԿՆՈՋ ՀԵՏ

 

Ռուզան Խաչատրյանը Սեյրան Օհանյանին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսի տանը։

Ռուզանին հյուպատոսի տուն հրավիրել էին ֆրանսիացի բժիշկ ընկերները, ովքեր երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Երևանում:

«Այո՛։ Նրան տեսա Ֆրանսիայի հյուպատոսի տանը։ Գեներալական համազգեստով էր, ինչ-որ աննկարագրելի վեհություն ու ակնառու հմայք կար նրա կեցվածքում, ինչ-որ բարձր, ամուր, ազնիվ, հուսալի շեշտ… Ֆրանսիացիները ճաշկերույթ էին կազմակերպել։ Բազմաթիվ բաժակներով, ափսեներով, դանակ-գդալ-պատառաքաղներով բեռնված սեղանի կողքին ֆրանսիացիները սևեռուն հետաքրքրասիրությամբ նայում էին վերջերս պատերազմ տեսած, նոր անկախացած ու դեռ չճանաչված փոքրիկ երկրի երիտասարդ գեներալին, որը պիտի նաև սեղանապետություն աներ։ Ու սիրտս բաբախում էր ուժգին՝ կկարողանա՞ արդյոք իմ երկրի գեներալը պատվով դուրս գալ այս փորձությունից։ Ես ուզում էի, որ նա անթերի լինի։ Չեմ ուզում մանրամասնել. Սեյրան Օհանյանը ոչ միայն ինձ, այլև ֆրանսիացիներին զարմացրեց իր նրբավարությամբ, անբռնազբոս պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով, հումորով։ Նա հիասքանչ էր։ Նայում էի ֆրանսիացիների ժպտուն, հիացած հայացքներին, ու հոգիս փառավորվում էր հպարտությունից։ Հիշում եմ՝ երբ սեղանակիցներից մեկը հարցրեց Սեյրան Օհանյանին՝ ոստրեները համո՞վ էին, հավանեցի՞ք, գեներալը մեղմ ժպիտով պատասխանեց՝ այո՛, հատկապես վրան մզած լիմոնը։

Ես այնպես ներշնչվեցի այդ հերոսական, ազնվակերտ ու վեհանձն գեներալով, այնպիսի ներքին ուժ ստացա նրանից, որ բոլոր վիրավորանքներս, կասկածներս, հիասթափություններս նահանջեցին։ Օրեր անց վերադարձա Ֆրանսիա ու փայլուն հանձնեցի քննություններս։ Երբ ամեն ինչ հաջող ավարտվեց, այնուամենայնիվ, ես շնորհակալություն հայտնեցի հրեա կնոջը, որի կարծիքով՝ շոկոլադը Հայաստանի համար չէ։ Որովհետև, եթե չլիներ վիրավորված ազգային արժանապատվությունս, գուցե ես չկարողանայի դիմակայել դժվարություններին»։

 

54f9cad54f40f_medium

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ԻՐ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

«Կինս`Ռուզաննան, շատ գեղեցիկ եւ խելացի կին է, մասնագիտությամբ բժիշկ է: Հաճախ տանը միասին ենք ինչ-որ բան քննարկում, վերլուծում ու շատ հաճախ նրա կարծիքը եւ տեսակետները օգտակար են լինում ինձ համար»:

 

ռուզզ

Շարունակությունը՝ այստեղ

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении