Հանրապետության որոշ մարզերում հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները կգրանցվի բացասական ջերմաստիճան
ОбществоՀամաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության, հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ կապակցությամբ նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել: