Հանրապետության որոշ տարածքներում առաջիկա օրերին ցրտահարության վտանգ կա. Սուրենյան
ОбществоՀայաստանում հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, պայմանավորված եղանակի պարզեցմամբ և լրացուցիչ` հյուսիս արևմուտքից ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցմամբ, սպասվում է ջերմաստիճանի անկում մոտավորապես 4-5°C-ով: Հոկտեմբերին 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Լեռնային մի շարք շրջաններում, հիմնականում Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում ցրտահարության վտանգ կա: Այս տարածքների առանձին հատվածներում գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև -2 -5°C: Ցրտահարության առումով հատկապես խոցելի կլինեն Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արթիկի և Մարալիկի հատվածը և հարակից գյուղերը, Լոռու մարզից խոցելի կլինեն Տաշիրը, Ստեփանավանը և հարակից բնակավայրերը, Արագածոտնից` Ապարանը և հարակից գյուղերը, Կոտայքից` Հրազդանը և հարակից գյուղերը և Գեղարքունիքի մարզից` Գավառը, Վարդենիսը և հարակից գյուղերը»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` նշեց օդերևութաբանը` հավելելով, որ վաղը օրվա երկրորդ կեսից ցիկլոնն աստիճանաբար կտեղափոխվի դեպի արևելք` իր տեղը զիջելով անտիցիկլոնային դաշտին:
«Վաղը, կեսօրից հետո հանրապետությունում կդիտիվ տեղումների դադար և եղանակի պարզեցում, հոկտեմբերի 11-ին և 12-ին հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, 12-ին օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը և հյուսիսարևմտյանից կդառնան հարավարևմտյան, հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ և հոկտեմբերի 12-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4°-ով»,-ասաց Սուրենյանը:
Մասնագետի փոխանցմամբ, հոկտեմբերի 18-19-ին հանրապետությունում կգրանցվի մոտավորապես 23-24˚C տաքություն: Հոկտեմբերի 13-ից հանրապետության տարածքին է մոտենալու միջերկրածովյան հաջորդ ցիկլոնը, որը բավականին տեղումնաբեր է և հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 14-ին, 15-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում:
«Սակայն օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում, միայն հոկտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է ջերմաստիճանի նվազում 2-3 աստիճանով և Արարատյան դաշտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 8-11, իսկ ցերեկային ժամերին 18-20 աստիճանի սահմաններում: Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում տեղումների քանակը նախորդ տասնօրյակի համեմատ կլինի բավականին քիչ»,-տեղեկացրեց նա:
Հոկտեմբերի առաջին կեսին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղացել են անձրևներ, որոնք ուղեկցվել են ամպրոպներով: Հոկտեմբերինսովորաբար տեղումները թափվում են այնպիսի ամպերից, որոնք ամպրոպներ չեն առաջացնում, սակայն այս տարվա հոկտեմբերն աչքի ընկավամպրոպային ակտիվությամբ, որը բնորոշ է մայիսիÕ ¶: