Բրեդ Փիթը համոզում է Անջելինա Ջոլիին հիվանդանոցում բուժում ստանալ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բրեդ Փիթը լուրջ մտահոգություններ ունի կնոջ՝ Անջելինա Ջոլիի առողջության հետ կապված։ Եվ իսկապես, Ջոլին անբնական ու հիվանդագին նիհարել է։
Նա վաղուց է հայտնվել ամենանիհար աստղերի ցանկում։ Ինչպես երևում է, նա այդ ցանկում կարող է բավական առաջ գնալ։ Ջոլին տարեցտարի նիհարում է՝ սեքսուալ գեղեցկուհուց դառնալով իսկական ուրվական։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ջոլին հազվադեպ է սնունդը մինչ վերջ ուտում, օր է լինում, որ մոռանում է հաց ուտելու մասին։ Ջոլին խոստովանել է, որ սթրեսային իրավիճակներում կորցնում է ախորժակը։ Փիթին դուր չի գալիս, որ կինը շատ է նիհարել, վատ է սնվում և շատ է ծխում. երգչուհին չի կարողանում թողնել ծխելը. նա նշել է, որ դա իրեն օգնում է հանգստացնել նյարդերը։ Փիթը փորձում է համոզել կնոջը հիվանդանոց պառկել վերականգնվելու համար։