Երեւանի հյուրանոցներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել
ОбществоNews.am-ը գրում է.
Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» հյուրանոցում հոկտեմբերի 9-ին դիակ է հայտնաբերվել:NEWS.am-ի տեղեկություններով` աշխատակիցը մուտք գործելով հյուրանոցի սենյակներից մեկը, նկատել է, որ հյուրանոցի այցելուն անշարժ ընկած է հատակին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը` նշելով, որ հայտնաբերվածը 57–ամյա տղամարդ է, որի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: