Հինայով մարմինը զարդարելու արվեստի գեղեցիկ նմուշներ. Ֆոտոշարք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Մենդին կամ մեհենդին հինայով մարմնի վրա նկարելու արվեստ է՝ մարմնի զարդարման ու ստեղծագործական ինքնարտահայտման հնագույն ու գեղեցիկ եղանակ:
Մարմինը հինայով նախշազարդելն ունի մի քանի հազար տարվա պատմություն ու իր արմատներով գնում է Հին Եգիպտոս և Հնդկաստան:
Մենդիի արվեստը պահանջում է բարդ ու քրտնաջան աշխատանք: Նկարիչը պետք է շատ հմտությունների տիրապետի, որ գեղեցիկ նկարազարդված նախշը մաշկի վրայից չմաքրվի մինչև 4 շաբաթ՝ չկորցնելով իր տեսքն ու գույնը:
Հնարավոր է նկարելու համար գնել հինայի լուծույթ, սակայն իսկական վարպետը հինան ինքն է պատրաստում՝ գաղտնի պահելով դրա բաղադրատոմսը:
Արաբ կանանց կարծիքով՝ մենդին երջանկություն է բերում ու պաշտպանում անհաջողություններից:
Օրինակ՝ հարսանիքների ժամանակ հարսնացուի մարմնին նախշեր են նկարում, իսկ մնացած հինան թաղում են հողում՝ ամուսնությունը պաշտպանելու ու ամուսնու անհավատարմությունից խուսափելու համար:

























