10 հետաքրքիր փաստ Քիմ Քարդաշյանի մասին
LifestyleՈ՞վ չի ճանաչում Քիմ Քարդաշյանին: Ռեալիթի շոուի աստղ, մոդել այս գեղեցկուհուն ճանաչում և սիրում են շատերը: Իսկ ի՞նչ գիտենք մենք նրա մասին: Առաջարկում ենք 10 հետաքրքիր փաստ:
1. Մեգաաստղի իրական անունն է Քիմբերլի Նոել «Քիմ» Քարդաշյան (Ուեսթ):
2. Քիմը հայտնի է դարձել «Պարեր աստղերի հետ» հաղորդման 7-րդ սեզոնից, «» ռեալիթի շոուից և այլ հայտնի հաղորդումներից:
3. Նա ծնվել է Լոս Անջելեսում և մեծացել Բևերլի հիլսում:
4. Նրա երակներով հոսում է մի քանի արյան «խառնուրդ»՝ հայկական՝ հոր կողմից, հոլանդական ու շոտլանդական՝ մոր կողմից:
5. Մրցանակաբաշխություններից մեկում «Անիրական բլոկբաստեր» ֆիլմում խաղացած դերի համար Քիմը նոմինացվել է որպես վատագույն երկրորդական դերակատար:
6. Քիմը նաև ճանաչվել է վատագույն երգչուհի, երբ աշխատել է «Jam» (Turn It Up) երգի վրա:
7. Քիմն ամուսնացել է 3 անգամ՝ 2000-2004 թվականներին նրա ամուսինն է եղել Դեյմոն Թոմասը, 2011-2013 թվականներին Քրիս Համֆրիսը: 2014 թվականին ամուսնացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ և ունի մեկ դուստր:
8. Քիմը ստանում է 10000 դոլլար ամեն անգամ երբ հիշատակում է այս կամ այն բրենդի անունը իր թվիթերում:
9. Քիմն ու իր քույրերը՝ Քլոեն և Քորթնին բացել են իրենց D-A-S-H բուտիկների ցանցը: Քիմը նաև թողարկել է օծանելիք «Kim Kardashian» անունով, հետագայում նաև երկրոդ բույրը «Gold» անունով:
10. Քիմ Քարդաշյանը սելֆիների սիրահար է, նա անգամ սելֆիների գիրք է թողարկել. սելֆիներով լի նրա գրքերը վաճառվել են մեկ րոպեում: