ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 10-ին` ժամը 07.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարո ւթյունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 33 QQ 339 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` հայտնվել հարակից դաշտում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել` մինչ գազի բալոնի դատարկվելը: