«Պեկին» ռեստորանի` պայթյունից տուժած աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 10-ին` ժամը 21.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերտիվ խմբերը:
Պարզվել է, որ Թամանյան փողոցի թիվ 2 հասցեում՝ «Պեկին» չինական ռեստորանի խոհանոցում (14 քմ), գազի բալոնից (20 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ կուտակումով, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել՝ 21.31-ին: Այրվել է խոհանոցի առաստաղից մոտ 4 քմ հատված, ջրատաքացուցիչի լարերը (2 գմ), ջերմահարվել՝ ջրատաքացուցիչը և գազի կաթսան: Վնասվել են խոհանոցի ցուցափեղկերը և սառնարանի ապակին: Ռեստորանի աշխատակիցը` 1958թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիտալացրել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: