Ի՞նչ անել, երբ ձմռանը կարմրում են այտերը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ի՞նչ անել, երբ ձմռանը ցրտից սառում և կարմրում են այտերը, իսկ աչքերից արտասուք է հոսում: Այս հարցերի պատասխանները կօգնեն գտնել մաշկաբանն ու ակնաբույժը:
- Դեմքի կարմրություն. վերջինս արյան վատ շրջանառության մասին է խոսում, քանի որ այս երևույթը սաստիկ ցրտի պատճառով է առաջանում: Ցանկալի է ձմռանը օգտագործել վիտամին C, ինչպես նաև օգտագործել քսուք՝ նախատեսված ձմռան համար: Որոշ ժամանակ հրաժարվեք այտափոշուց:
- Մաշկի թեփոտում. այս երևույթը նատվում է չոր մաշկ ունեցող կանանց շրջանում: Պետք է ավելի շատ սնուցող քսուքներ օգտագործել:
- Շուրթերի ճաքճքել. Այս երևույթից խուսափելու համար, խորհուրդ է տրվում ամեն օր ատամի խոզանակի օգնությամբ մերսել շրթունքները, որից հետո կարող եք մեղր քսել:
- Արցունքոտ աչքեր. Այս երևույթը կարող է բացատրվել քթի կամ արցունքաբեր թաղանթների հիվանդության պատճառով: Սակայն առավել հաճախ, այս երևույթը լինում է քամու, ցրտի առկայության դեպքում: Այս դեպքում խորհուրդ է տրվում կրել մուգ շրջանակով ակնոց: