Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությամբ
ОбществоԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Մոհսեն Ջալալփուրը կարևորել է հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություների հետագա զարգացումն ու առավել խորացումը՝ ընդգծելով, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությամբ:
Դեսպան Թումանյանը կարևորել է Իրանի առևտրի պալատի դերը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման գործում և նշել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, ինչպես նաև Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար: