Արմթեքի հիմնադիրը Հայաստանում ստարտափերի թիվն ու ոլորտային բազմազանությունը կարևոր ձեռբերում է համարում
ОбществоԲարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք Կոնգրեսը», որն անցկացվում է արդեն 8-րդ անգամ, արդարացրել է կազմակերպիչների ակնկալիքները: «Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ, ԱրմԹեք համաժողովի հիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանի խոսքով` համաժողովը հիմնադրելիս ինքը ցանկանում էր ստեղծել համահայկական ցանց տեխնոլոգիական մասնագետների մասնակցությամբ, որպեսզի Հայաստանն ավելի մրցունակ դառնար համաշխարհային շուկայում: «Այժմ կարող ենք ասել, որ մեր առջև դրված խնդիրները հաղթահարել ենք: Հայաստանը նախանձելի վիճակում է գտնվում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աշխատում է առաջարկի, ոչ թե պահանջի վրա: Սա գերազանց վայր է, ուր մենք կարող ենք տեսնել տեխնոլոգիական բազմազանություն, մեծ թվով սզտարտափերի առկայություն, ինչը լուրջ նշանակություն ունի Հայաստանի նման փոքր երկրի համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Թոնի Մորոյանը:
Նրա խոսքով` համաժողովի անցկացմամբ իրենք կարողացել են ամուր կամուրջ ստեղծել Հայաստանի և Սիլիկոնային հովտի միջև: «Երբ այն ժամանակ ես ասում էի Հայաստան, նրանք ասում էին Հայաստանը որտեղ է, բայց այժմ, եթե ցանկանում եք իրավիճակը հասկանալ ամբողջովին, ապա այսօր Սիլիկոնային հովտի տիտանների հետ կարողացել ենք հանդիպումներ ունենալ»,-շեշտեց Արմթեքի հիմնադիրը:
Նա կարևորեց այդ ոլորտում սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը, որի վկայությունն էլ «Արմթեք-2015»-ին ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից, ԱՊՀ-ից հյուրերի ներկայությունն է:
«Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը խոսեց Հայաստանում պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության մասին` օրինակ բերելով «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի գործունեությունը: «Մենք ստեղծեցինք «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, դա իրական խթան է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Գործունեության 5 տարվա ընթացքում 2 հազար 500 ուսանողի համար վերապատրաստման ծրագրեր ենք իրականացվել, 200 ստարտափի հետ ենք աշխատել: Այս ամենը տեղի է ունեցել ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ մեր համագործակցության արդյունքում»,-ասաց նա:
Վահե Թորոսյանը շեշտեց, որ Հայաստանի փոքր սահմանները չեն ենթադրում, որ այստեղ միայն փոքր լուծումներ են մշակվում: Այս տեսանկյունից նա կարևորեց, Հայաստանից ուղեղների արտահոսք թույլ չտալը: «Կարևոր է, որ տաղանդները մնան այստեղ, իսկ դա անելու համար պետք է համոզել նրանց, որ գոյություն ունի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն»,-հավելեց «Մայքրոսոֆթ»-ի փոխնախագահը:
Երևանում ընթանում է «ԱրմԹեք Կոնգրես-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ համաժողովը: «ԱրմԹեք-2015»-ի հիմնականշեշտադրումը կլինի չորս հիմնական ուղո ւթյունների վրա. Նորաստեղծ կազմակերպությունների զարգացում, հայկական արտադրանքիառաջխաղացում, տարածաշրջանային զարգացում, միասնական թվային շուկայի ձևավորում և կրթություն: Համաժողովի նպատակն է նպաստելՀայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և այդ գործընթացում ներգրավել նոր մասնակիցների և համաշխարհայինտեխնոլոգիականհանրության շրջանում նշանակաÕ րի դերակատարում ունեցող ներկայացուցիչների:
Արմթեքին զուգահեռ անցկացվելու են նաև Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային համաժողովն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թվականի ամփոփիչ միջոցառումը:
Այս տարի առաջին անգամ սեպտեմբերի 14-ին Արցախի տեխնոլոգիական զրգացման հեռանկարները քննարկելու նպատակով Արմթեք համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև ստեփանակերտում:
Համաժողովի կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Ձեռնարկություն ների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Միջոցառման հովանավորներն են PicsArt, National Instruments ընկերությունները, «Քրոնիմետ»բարեգործական հիմնադրամը և Ամերիկայի հայ օգնության ֆոնդը: Գործընկերներն են«Մայքրոսոֆթը», «Վիասֆեր տեխնոպարկը», «Սինոփսիս Հայաստանը», &laq uo;Ֆիլիպ ՄորիսՀայաստանը», ՄԱԱԶԿ-ը, CRDF-ը, «Ֆայնբեռգը» և «Գրին Թրավելը»:
Արմթեք առաջին համաժողովն անցկացվել է 2007 թվականին Սան Ֆրանցիսկոյում, որից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար տեղի է ունենում Հայաստանում և ԱՄՆ-ում: