«Դովլաթովի հինգ անկյունները». նշանավոր գրողի գործունեությունն ամփոփվել է մեկ ֆիլմով
КультураՆշանավոր գրող Սերգեյ Դովլաթովի գործունեությունն ու ստեղծագործական ուղին` մեկ ֆիլմում. Դովլաթովի մահվան 25-րդ տարելիցին նվիրված նոր վավերագրական կինոնկար է ստեղծվել: Հոկտեմբերի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Դովլաթովի հինգ անկյունները» ֆիլմի պրեմիերան:
«Ֆիլմը պատմում է Դովլաթովի կյանքի և գործունեության մասին: Կինոնկարը խիստ պահանջված է ժամանակի և բոլոր իմաստներով: Մշակույթի նախարարության աջակցությամբ անհրաժեշտ գործ է ստեղծվել: Սա հայ-ռուսական համատեղ ձեռնարկ է: Շատերը ֆիլմով կկարողանան բացահայտել այս գործչին, մեծ մարդուն»,-Արմենպրես-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթիփոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Կինոնկարի հեղինակ Ազա Բաբայանը տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանվել է մի շարք քաղաքներում:
«Այն կենսագրական չէ, փորձել ենք հասկանալ դարաշրջանը, որում նա ապրել է, և այլ հարցեր: Որպես լրագրող մեզ` հեղինակներիս համար ավելի հեշտ է եղել հասկանալ դա: Շատ հարցերի պատասխաններ ենք ստացել: Գաղափարն ծնվել էր մեկ տարի առաջ, և մենք մեկ տարում այն կարողացել ենք նկարահանել: Շատ շնորհակալ ենք Դովթլաթովի ընտանիքին, ընկերներին»,-նշեց նա` հավելելով, որ դեկտեմբերին կինոնկարը ներկայացվելու է Մոսկվայում:
Ֆիլմի պրեմիերային ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրել է գրողի այրուն և դստերը` Ելենա և Եկատերինա Դովլաթովաներին:
Ելենա Դովլաթովան շեշտեց, որ գրողը ժամանակ առ ժամանակ խոսել է իր հայկական արմատների մասին: «Նկատելի էր նրա կովկասյան ծագումը: Նա ինձ գրավել է մեր կյանքում իր ներկայությամբ»,-նշեց գրողի այրին:
Սերգեյ Դովլաթովի մասին պատմող հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Գրեթե 60 րոպե տևողությամբ կինոնկարը ներկայացնում է Դովլաթովի ստեղծագործության տեղն ու նշանակությունը ռուսական մշակույթի խճանկարում և փորձում է բացահայտել գրողի երկերի յուրահատկությունը:
«Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմն ունի գեղարվեստական տարրեր: Այն բաղկացած է նախաբանից, վեց տարբեր մասերից ու վերջաբանից: Յուրաքանչյուր մաս սկսվում է Դովլաթովի գործերի ընթերցումով, ներկայացվում է գրողի գրքերից մեկը: Ֆիլմում օգտագործված են արխիվային նյութեր, հարցազրույցներ, ելույթներ: Նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, Տալլինում, Թբիլիսիում, Պսկովում և Նյու Յորքում:
Արձակագիր Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941 թվականին Ուֆայում` հրեա թատերական ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և հայ սրբագրիչ ՆորաԴովլաթովայի ընտանիքում: 1959թ. ընդունվել է Լենինգրադի Ժդանովի անվան պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորելերկուսուկես տարի, որտեղ շփվել է հան րաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշներ:Վերադառնալով զինծառայությունից` սկսել է զբաղվել լրագրությամբ` թղթակցելով բազմաթիվ պետերբուրգյան պարբերականների: 1976թ. նրագործերից մի քանիսն առաջին անգամ տպագրվել են արևմտյան մի քանի ռուսալեզու պարբերականներում, ինչի պատճառով գրողին հեռացրել ենԽՍՀՄ լրագրողների միությունից: 1979թ. հեռացել է ԽՍՀՄ-ից և բնակություն հաստատել Նյու-Յորքում: Ավելի ուշ դարձել է «The New American»ռուսալեզու թերթի համախմբագիրը: Տարագրության տարիների ընթացքում ԱՄՆ-ում և Եվրոպայում հր ատարակել է տասներկու գիրք, եղել էգաղթականների «Նոր ամերիկացի» թերթի գլխավոր խմբագիրը: Իր հայկական արմատներին անդրադարձել է «Մերոնք» գրքում: Մահացել է ՆյուՅորքում, թաղված է Քվինս թաղամասի Մաունթ Հեբրոն հրեական գերեզմանոցի հայկական մասում: