«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 750 հազար դոլարի առքուվաճառք
Экономика«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 12-ին կատարվել է 750 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 475.20 դրամ միջին փոխարժեքով: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի պահանջարկը կազմել է 475.20 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբերի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, հոկտեմբերի 6-ին` 471.80 դրամ, իսկ հոկտեմբերի 7-ին` 472.00 դրամ: Հոկտեմբերի 8-ին գործարք չի կատարվել, իսկ 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.75 դրամ: