Թբիլիսիի բնակիչները նշել են վերջին տարվա ընթացքում իրենց կենսապայմանների վատանալու մասին. NDI
ОбществоՎրաստանի մայրաքաղաքի բնակիչների մեծ մասի կյանքի պայմանները վատացել են վերջին տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, վկայում են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման արդյունքները:
Հետազոտության շրջանակներում հարցման մասնակիցները պետք Է ավարտեին «Բոլոր գործոնների հաշվառմամբ՝ 2014 թվականի հունիսից հետո ձեր քաղաքում/գյուղում կյանքի պայմանները...» նախադասությունը: Այսպես, թբիլիսցիների 53 տոկոսը նշել Է՝ «վատացել են», 39 տոկոսը՝ «մնացել են նախկինը» եւ միայն 7 տոկոսն Է նշել՝ «բարելավվել են»:
Ընդհանուր առմամբ՝ երկրում կենսապայմանների վատացում Է նշել հարցվածների 43 տոկոսը, բարելավում՝ 9 տոկոսը: Կյանքի պայմանները չեն փոխվել Վրաստանի բնակիչների 47 տոկոսի մոտ, եւ 1 տոկոսը չի իմացել՝ ինչպես պատասխանել այդ հարցին:
«Հասարակական կարծիքը Վրաստանում» սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը: Հարցմանը մասնակցել Է 4 հազար 448 մարդ: Վիճակագրական սխալանքը կազմում Է 3,01 տոկոս:
Վրաստանում NDI-ի հետազոտությունները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA) կողմից: Հարցումներն անցկացնում Է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):