Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցին փոխանցվել է հայ համայնքին
ОбществоՊրահայի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Հոկտեմբերի 11-ին պատմական այս իրադարձությանը ներկա է եղել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդմ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն է դարձել չեխահայերի ցանկո ւթյունը։ Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ կարդինալ Դուկայի միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները նպաստել են բանակցությունների ավարտին եւ տվել իրենց դրական արդյունքը։
Ինչպես հաղորդում է Պրահայի հայկական «Օրեր» լրատվականը, 14-րդ դարում կառուցված Սուրբ Հոգու եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվել է ժամերգությամբ, գոհաբանական աղոթքով, որին մասնակցել են Հայր Բարսեղը, Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը եւ Հայկ սարկավագ Ութիջյանը։
Ժամերգությունից հետո կարդինալ Դուկային շնորհակալանքի խոսք է ասել Հայր Բարսեղը` նշելով, որ եկեղեցու հանձնումը քրիստոնեական սիրո ու եղբայրության արտահայտություն էր։ Հայր Բարսեղը ներկա հավատացյալներին կոչ է արել այսուհետ իրենց աղոթքներով լցնել եկեղեցին եւ զորացնել։ «Եկեղեցին միայն պատերը չեն, այն պետք է պահենք, պահպանենք եւ հոգ տանենք մեր միասնական ջանքերով»,- ասել է նա։