Արտաքինից սովորական հարսանիք է, սակայն երբ տեսա, թե «ով» է ուղեկցում նորապսակներին, ապշեցի (լուսանկարներ)
LifestyleՋասթինի ու Քերոլի հարսանիքն առաջին հայացքից չի տարբերվում հարսանեկան մյուս հանդիսություններից: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, երիտասարդները միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին:
Սակայն այս հարսանիքը մի յուրահատկություն ուներ…
Ջասթինի վկան… շուն էր՝ Գաբին: Նրանք ծանոթացել էին մի քանի տարի առաջ, երբ Ջասթինին ներկայացրեցին շանը՝ որպես օգնական, քանի որ տղան Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ վնասվածք էր ստացել:
Պայթուցիկ սարքի հետևանքով ամբողջովին պայթել էր նրան տեղափոխող բեռնատարը: Տղայի ազդրը տուժել էր դրա հետևանքով, ինչի պատճառով էլ ստիպված եղան անդամահատել ձախ ոտքը:
–Որքան քիչ եմ ես օգտվում հաշմանդամի սայլակից, այնքան կարիք ունեմ Գաբիի օգնությանը: Նա ինձ ամեն ինչում օգնում է,- ասում է նա:
«Եթե անգամ ես ընկնում եմ, նա մոտ է վազում ինձ՝ աշխատելով կանխարգելել անկումս կամ մեղմացնել հարվածը»,- խոստովանում է Ջասթինը:
Թվում է՝ Քերոլը, Ջասթինն ու Գաբին դեռ շատ բան ունեն միասին անելու:


