Կապսի ջրամբարի կառուցումը կնպաստի Շիրակում գյուղատնտեսության զարգացմանը
ЭкономикаԿապսի ջրամբարի կառուցումը Շիրակում գյուղատնտեսության ոլորտի համար անչափ կարևոր է:
Այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում հավաստեցՇիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ հատկապես կարևորելով այն հանգամանքը, որ այս ջրամբարի շնորհիվ մարզում կավելանան ջրովի տարածքները:«Շինարարությունը նախատեսվում է 2016-ին, իսկ մինչ այդ նախագծման փուլն է: Այդ ջրամբարի կառուցմամբ մարզը գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ կունենա»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Ջրամաբարը, որի շինարարական աշխատանքերը մեկնարկել էին դեռ 1980-ական թվականներին, նախնական նախագծով ունենալու էր 90 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն շինարարությունն ինչ-ինչ պատճառներով ավարտին չհասցվեց, իսկ 1993 թվականին աշխատանքները կասեցվեցին: Մարզում հիմնական աղբյուրները, որոնք ապահովում են ոռոգման համակարգերը ջրով, կա՛մ թերբեռնված են, կա՛մ կիսով չափ են լցվում: Ցավոք, նույնիսկ տեղումների դեպքում, ջրամբարներում կա ջրի նվազում: Մարզում ոռոգման խնդիրը լուծելու առաջին քայլը Կապսի ջրամբարի կառուցումն է:
Ջրամբարի տեխնիկական հանարավորությունները ներկայացնելով` Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեղությանվարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրեց, որ կառուցվելու է պատվարը, հետո ջրամաբարը` նախ 25 մլն խորանարդ տարողությամբ, ապա, հաշվի առնելով պատվարի հնարավորությունները, ջրամբարի ծավալը կարող է հասցվել մինչև 60 մլն խորանարդի: 25 մլն խորանարդ տարողությամբ ջրամբարը կարող է ոռոգելի դարձնել շուրջ 8 հազար հեկտար տարածք, ևս 4 հազար հեկտարում ջրթողը հնարավոր կլինի կազմակերպել ըստ պահանջի՝ 3 անգամ: Հետագայում, ջրամբարի ծավալների ավելացման դեպքում, կօգտվի նաև հարևան Արագածոտնի մարզը:
Կապսի ջրամբարի վերականգնման նախապատրաստական աշխատանքների հարցը քննարկվել է հոկտեմբերի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում: ՀՀ կառավարությունը դեռ 2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է ջրամբարի վերականգմանը, մասնավորապես, պատվարի բարձրացմանը, ինչի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր կմատակարարվի Ախ ուրիկ, Երազգավորս« Ղարիբջանյան, Գետք« Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր համայնքներին։
Արմենուհի Մխոյան