Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 13 ՃՏՊ
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 13 պատահարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արմենպրես-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 12-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնակա ն վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության 9, խարդախության 8, յուրացման 2, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: