Աշնանային դիմահարդարման ամենանորաձև տարբերակները
LifestyleWnews.am-ը գրում է .
Wnews.am-ն առաջարկում է աշնանային դիմահարդման գրավիչ ու սեքսուալ միտումները։
Ծիրանագույն ստվարաներկ
Ոգեշնչվեք Christian Dior-ի դիմահարդարմամբ։ Ծիրանագույն ստվարաներկերը ոչ միայն ամռան, այլ նաեւ աշնան դիմահարդման թրենդներից են։ Դրանք սազում են ոչ միայն շիկահերներին, այլ նաեւ սեւահերներին եւ կարմրահերներին։ Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք շատ են թարմացնում եւ բնական տեսք հաղորդում, սակայն պետք չէ դրանք չարաշահել։
Հատապտղային երանգի անփայլ շրթներկ
Օրինակ ենք վերցնում Dolce & Gabbana-ի հավաքածուից։ Վառ երանգի հատապտղային գույնի շրթներկը շատ սեքսուալ է դիտվում։ Գլխավոր կանոնը իդեալական հարթ մաշկն է։ Համադրեք շրթներկը աչքերի չափից դուրս նուրբ դիմահարդարման հետ։
Հոնքերը դեպի վեր

Բարձրաձայն այո ասեք հոնքերի համար նախատեսված գելերին։Հենց դրա օգնությամբ կարող եք հոնքերը դեպի վեր բարձրացնել եւ ստանալ աշնանային նուրբ կառուցվածք։ Այս մեթոդը վիզուալ բարձրացնում է հոնքերը։
Եվս մեկ աշնանային դիմահարդարման թրենդ DVF ապրանքանիշի ցուցադրությունից. աչքերն ընդգծելու հեշտ ձեւ, որը կարող եք կիրառել ինքնուրույն։ Վերեւի կոպին ստվարաներկի մեկ գույն է, իսկ ներքեւի հատվածում մեկ այլ։
Կարեւոր այն է, որ գույները ներդաշնակ լինեն։
Տիկնիկային այտեր
Նուրբ վարդագույն երանգի սնգույրը դիմահարդարման այս տարվա թրենդներից է, որը նրբորեն ընդգծում է այտերը։ Այտերին բաց վարդագույն կամ ծիրանագույն երանգի սնգույր օգտագործեք։ Այն ձեզ էլ ավելի թարմ ու երիտասարդ տեսք կհաղորդի։



