«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 200 հազար դոլարի առքուվաճառք
Экономика«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 13-ին կատարվել է 200 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 474.50 դրամ միջին փոխարժեքով: ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 474.25 դրամ պահանջարկը` 473.00 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբերի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, հոկտեմբերի 6-ին` 471.80 դրամ, իսկ հոկտեմբերի 7-ին` 472.00 դրամ: Հոկտեմբերի 8-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.75 դրամ, իսկ հոկտեմբերի 13-ին` 475.20 դրամ: