Երևանում կանցկացվի ԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստը
ОбществоՌԴ թմրամոլության դեմ պայքարի պետական կոմիտեի ղեկավար Վիկտոր Իվանովը այցով կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է կառույցի պաշտոնական կայքէջը, Վիկտոր Իվանովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խորհրդի ընթացիկ աշխատանքները, Աֆղանստանից սկիզբ առնող թմրամիջողների համաշխարհային վտանգի դեմ պայքարը, ինչպես նաև քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների առաջարկները` 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում թմրամիջոցների համաշխարհային խնդրի քննարկմանն ընդառաջ: