Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նարինե Գրիգորյան. «Ապշում եմ` ոնց է ամուսինս ինձ դիմանում»

bravo.am-ը գրում է.

Նարինե Գրիգորյանը BRAVO.am-ի ամենասիրելի դերասանուհիներից մեկն է: Նրա հետ զրույցները հետաքրքիր, խոր, իմաստալից, միեւնույն ժամանակ շատ թեթեւ եւ հաճելի են: ՀՀ վաստակավոր արտիստուհուն դստեր` Եվայի հետ լուսանկարել ենք իր գեղեցկության սրահում, զրույցի ընթացքում էլ շոշափել ստեղծագործական ու ընտանեկան թեմաներ:): 

 
Նարինե Գրիգորյանը` դստեր հետ
 


Աստվածաշունչը` նորովի

Հոկտեմբերի 2-ին հանդիսատեսին ներկայացրինք նոր բեմադրություն` «Հովնանի մարգարեությունը»` Հին Կտակարանից: Աստվածաշունչը գրքերի գիրքն է, ու ինձ չէին բավարարում այն բեմադրությունները կամ ֆիլմերը, որ մինչ այս տեսել եմ: Միշտ մտածել եմ` ինչպես գտնել բեմադրական լեզուն, որպեսզի այն չդառնա քարոզ, թեեւ Աստվածաշունչը շատ է օտարացել մարդկանցից: Մտածում էի այնպես անել, որ այն գրավի, հմայի, հուզի, բայց եւ քարոզի չվերածվի: Վերջապես մի մոտեցում գտանք, որը նոր է այն պատճառով, որ ուրիշ գիրք է: Տեքստը ընդհանրապես չենք փոփոխել` աստվածաշնչյան խոսքն է, բայց նաեւ դերակատարները խոսում են մեր հորինած ֆրանսերենով, իսպաներենով:

 

 

Երիտասարդ կազմի հետ եմ աշխատել, քանի որ դասավանդում եմ Թատերական ինստիտուտում ու աչքի տակ միշտ էլ ունեցել եմ ուսանողներիս: Օրինակ` Հովնանի դերում 20-ամյա Նարեկ Բաղդասարյանն է, թեեւ Հովնանը 50-ին մոտ է եղել, բայց ինձ գրավել է Նարեկի միամտությունն ու մաքրությունը: Շատ կարեւոր է հասկանալ, թե երիտասարդներին որքանով է հուզում այս աշխատանքը: Դերակատարները վեցն են. բացի Նարեկից, խաղում են Հռիփսիմե Շահինյանը, Ստեփան Շահինյանը, Արծրուն Չոբանյանը, Մանվել Սարգսյանը, Անդրանիկ Միքայելյանը:

Այս բեմադրությունն անում եմ բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանի հետ: Ցյուրիխի արվեստների ակադեմիայի եւ Երեւանի Տիկնիկային թատրոնի համատեղ նախագիծն է: Վիկտորյան սովորում է այդ ակադեմիայում, եւ սա նրա ավարտական աշխատանքն է, այդ իսկ պատճառով պրեմիերային հյուրեր ունեինք նաեւ Շվեյցարիայից:

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ…

Վերջին շրջանում սկսել եմ նկարահանվել ֆիլմերում: Ժամանակին տարված էի միայն թատրոնով, ներքուստ այնքան բավարարված էի դրանով, որ չի էլ մտածում ֆիլմերի մասին: Իսկ գեղարվեստական ֆիլմերում միշտ երկրորդական դերերում եմ եղել, դրա համար էլ դրանք մեծ տպավորություն չեն թողել ինձ վրա: Բայց մի շրջան սկսվեց, որ ինձ էլ շատ հետաքրքրեց կինոն, դերասանության մեջ նոր բացահայտում արեցի ֆիլմերի շնորհիվ. դեռ շատ հանելուկներ այն ունի ինձ համար:

 
Նարինե Գրիգորյանը` դստեր հետ
 


Ամռանը նկարահանվել եմ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» գեղարվեստական ֆիլմում, որի շնորհիվ շատ սիրեցի կինոն: Մինչ այս մտածում էի, թե թատրոնի հաճույքն այլ է, բայց նույնչափ հաճույք ստացա, մի բան էլ ավելին: «Եվա»-ն իրանահայկական նախագիծ է, դերակատարները հայեր են` Ռոզի Ավետիսովա, Սերգեյ Թովմասյան, Վրեժ Քասունի, Շանթ Հովհաննիսյան, Մարջան Ավետիսյան եւ այլք, իսկ տեխնիկական անձնակազմը` իրանցիներ: Սա Իրանում ցուցադրվող երկրորդ ֆիլմը կլինի, որի հերոսները գլխաբաց են նկարվել: Ներկայացվում է հետպատերազմյան Արցախը: Կարծում եմ` հոյակապ ֆիլմ է ստացվելու: Նույնիսկ պահեր են եղել, որ ֆիլմն է մեզ տարել, ոչ թե մենք ենք նկարել այն:

Այս շրջանում Սոնայի դերով նկարահանվում եմ «Երկար վերադարձ» ֆիլմում, որի ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, ով պատերազմի տարիներին օպերատոր է եղել: Ներկայում ֆիլմը ֆինանսավորում չունի, դադարի փուլում է, բայց կարծում եմ` կվերսկսենք նկարահանումները: Հոյակապ սցենար ունի. Սոնայի ամուսնուն ու երեխաներին սպանել են թուրքերը, բայց նա հանդիպում է ֆրանսիացի բժշկի, ու նրանց ճակատագրերում վերածննդի շող է բացվում: Իրական պատմությունների հիման վրա նկարահանվող ֆիլմ է` գեղարվեստական համեմունքներով:

Ռեժիսո՞ր, թե՞ դերասանուհի

Չեմ կարող ասել`տարիներ անց որպես ռեժիսոր, թե որպես դերասանուհի կներկայանամ… Դրանք առանձին հաճույքներ են ինձ համար: Գուցե մեծանամ ու ավելի լավ ռեժիսոր լինեմ Սոս Սարգսյանի նման, ով վերջին տարիներին չէր խաղում, բայց հիանալի ներկայացումներ էր բեմադրում: Պապին ասում էր` դերասանը երիտասարդի էներգիա է սիրում, երիտասարդի մասնագիտություն է: Գուցե ապագայում պապիի հետ համաձայնեմ, չէ՞ որ ասում են` թատրոնը ժամանակի հետ է, իսկ ժամանակը միշտ նորություն է բերում:

 
Նարինե Գրիգորյանը
 


Հայելու առջեւ

Իրականում շատ դանդաղ եմ պատրաստվում հայելու առջեւ, բայց այժմ դրա ժամանակը չունեմ: Այս շրջանում միայն ներկայացման մասին եմ մտածում, միտքս այլ տեղ է, բայց հայելու հետ անպայման առնչվում եմ օրվա ընթացքում: Հիշում եմ, երբ Լեհաստանում սովորում էի Գրասովսկու դերասանական դպրոցում, այնտեղ արգելվում էր լուսանկարվելն ու հայելի ունենալը: Տարօրինակ էր, ես չէի պատկերացնի, որ հայելու բացակայությունն այդքան ահավոր է ինձ համար: Արթնանում ես ու չես հասկանում` ինչ տեսք ունես, ու մի ամիս այդպես: Իսկապես, դա փորձություն էր, չէ՞ որ, երբ հայելուն նայում ես, ինքնավստահություն ես ձեռք բերում, իսկ այնտեղ ոչինչ չկար: Միայն լիճ կար, որի մեջ էինք տեսնում մեր արտացոլանքը: 

Ընտանիք

Ամուսինս` Սերգեյը, իրականում ինձ չի հանդիմանում, որ շատ եմ աշխատում եւ հաճախ տանը չեմ լինում, քանի որ հիմնականում միասին ենք լինում, բայց իհարկե, ես կուզեի ավելին անել: Երբեմն ապշում եմ` ոնց է դիմանում ինձ, նույնն էլ` իր մայրը. ո՞նց է ինձ սիրում: Այնպես չէ, որ կարիերա եմ ստեղծում, պարզապես ես սովորել եմ այսպես ապրել, ստեղծել եմ մի դաշտ, որն ինձ տանում է: Այնպիսի առաջարկներ են լինում, որ չեմ կարողանում հրաժարվել: Բայց բաներ կան, որոնցից հրաժարվել եմ: Այս տարի Թատերականում կուրս չեմ վերցրել, որ ավելի շատ երեխայիս կողքին լինեմ:

 
Նարինե Գրիգորյանը` դստեր հետ
 


«Նա վստահ է իմ սիրո հարցում, եւ խանդ-մանդ չկա»

Ինձ համար առավելություն է ապրել մասնագիտությամբ դերասանի հետ: Միասին խաղում ենք հաճախ, նույնիսկ տանը, երբ հանկարծ պետք է վիճենք, ներկայացումից մի հատված ենք ասում ու անցնում այդ ամենը: Ճիշտ է` կյանքում չենք խաղում, բայց հաճախ կյանքում էլ խաղի ենք վերածում շատ բաներ: Թատրոնը մեզ օգնում է կյանքին կողքից նայել: Ես ընդհանրապես նեղանալ չունեմ, կարող է ինչ-որ բանից շատ նեղվեմ, բայց փորձում եմ պարզաբանել, կամ կրկին ներկայացումից Կոնչետայի տեքստով ասել` «Օ, Մադոննա», եւ դա նրան փոխանցվում է: Կյանքի ամեն րոպեն հիասքանչ է ու չի կարելի այն օգտագործել` ցույց տալու համար` դու ինձ նեղացրել ես:

Սերգեյն ինձ շատ լավ է հասկանում: Արցախում ֆիլմի նկարահանումներին երեկոյան դուրս էի գալիս տնից ու ասում` դե, առավոտյան կգամ: Եթե ամուսինս ինժեներ լիներ, հաստատ չէր հասկանա, բայց ինքն էլ է նկարահանվել ու գիտի ամենը: Իհարկե, կան այլ դերասաններ, որ դա չեն հասկանում, բայց Սերգեյը շատ իմաստուն է, ինքնավստահ, վստահ իմ սիրո հարցում, ու մեր դեպքում խանդ-մանդ չկա: Նույնիսկ եղել է դեպք, երբ ասել եմ` այս զգեստը չեմ հագնի բացվածքի պատճառով, բայց նա ցանկացել է, որ հագնեմ: Նաեւ այսպիսի հարցերում խոչընդոտներ չեմ ունենում:

«Պատրաստելը լավ չի ստացվում»

Սիրում եմ տան մաքրությամբ ինքնուրույն զբաղվել, դրա գիժն եմ:): Իսկ, այ, պատրաստելը լավ չի ստացվում: Դե, լինում է, չէ՞, որ մարդու ձեռքը համեղ չէ: Պատրաստելուց հետո արագ-արագ ուտում եմ, որ ոչ ոք չհասցնի համետեսել: Եթե կարեւոր հյուրեր եմ ունենում, հաստատ ես չեմ պատրաստում: Շատ եմ ուզում լավ եփել, բայց չի ստացվում, դա միայն բեմում եմ լավ անում, քանի որ այդպիսի դերեր ունեմ:): Սիրում եմ, երբ կինը լավ է պատրաստում, կամ, ասենք, ինչ-որ բան է կարում, բայց ես…

 
Նարինե Գրիգորյանը` դստեր հետ
 


Եվայի մասին

Եվան դեռ երկու տարեկան չկա: Շատ ինքնուրույն աղջիկ է, շփվող է, ուրիշ տարբերակ էլ չունի, որովհետեւ նրա շրջապատն անընդհատ փոխվում է. ծննդյան օրից սովոր է նոր երկրների: Ամռանը, երբ Արցախում ֆիլմում էինք նկարահանվում, նա երեք ամիս մեզ հետ էր: Առաջիկայում Լիտվա պետք է մեկնենք ջրի կաթիլի մասին «Դզին» կոչվող մոնոներկայացմամբ, եւ Եվան կրկին մեզ հետ կլինի: Մեր աղջիկը շատ ճկուն է, անընդհատ թաթերի վրա է քայլում, բալետի տվյալներ ունի: Շատ է սիրում բեմը, երբեմն ինձ հետ փորձի է գալիս թատրոն, անընդհատ բարձրանում է բեմ, խաղում ռեկվիզիտների հետ ու իրեն զգում է իր տանը: Իսկ առհասարակ, նրան տատիկներն են պահում, երբ մենք աշխատանքի ենք լինում:

«Հաստատ տասը երեխա կունենայի»

Երբ Եվան ծնվեց, մտածեցի` եթե զբաղված կին չլինեի, հաստատ տասը երեխա կունենայի: Այդ ժամանակ հասկացա կնոջ առաքելությունը. կինը ծաղկում է ու դրա համար է ծնված: Ես զգում եմ, որ այդքան էներգիա ունեմ: Իսկապես կցանկանամ շատ երեխաներ ունենալ, ուղղակի Սերգեյն ասում է` դու տանը չես լինում, Եվայի հետ քիչ ես մնում… Երբ փոքր էի, մտածում էի` 5 տղա եմ ունենալու` Լենին, Գագարին, Բուդուլայ, Սերգեյ…

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении