Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ավարտել են ուսումնական այցն Արցախ
ОбществоԴիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությու նից, Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հանդիպել էին նախարար Կարեն Միրզոյանի և նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և արտաքին գործերի նախարարության առջև այս փուլում դրված հիմնական խնդիրները:
Հոկտեմբերի 10-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելել էին ՊԲ զորամասներից մեկը, զրուցել զինվորների հետ, ծանոթացել մարտական պատրաստականության առանձնահատկություններին, ծառայողների առօրյային և ներկա գտնվել զորավարժության:
Նույն օրը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպել էին Արցախի Ազգային Ժողովի նախագահի և վարչապետի հետ:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ունկնդիրներին ծանոթացրել էր Արցախի օրենսդիր մարմնի կողմից իրականացվող միջազգային ծրագրերին, ներկայացրեց երկրի ձեռքբերումներն օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական և այլ խնդիրների համատեքստում։
Վարչապետ Արայիկ Հարությունյանն ունկնդիրներին ծանոթացրել էր Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններին` ընդգծելով Արցախի տնտեսության առջև դրված առաջնայնությունները:
Նույն օրը՝ երեկոյան, Դպրոցի ունկնդիրներին ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշել էր, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների` Արցախ այցելելու` Դպրոցի տնօրենի նախաձեռնությունը դարձել է ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նա բարձր է գնահատել Դիվանագիտական դպրոցի և Արցախի տարբեր գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը: Նախագահ Սահակյանն անդրադարձավ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խ նդիրներին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:
ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելել են ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի և երկրաբանության թանգարաններ:
Ստեփանակերտում վերաբացված «Ղարաբաղ կարպետ» ընկերությունում ունկնդիրները ծանոթացել են տեղական հումքից արցախյան հայտնի ձեռագործ գորգերի պատրաստման ողջ ընթացքին:
Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելել են նաև Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրներ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Տիգրանակերտի թանգարան և ծանոթացել մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի` 2008թ.-ից իրականացվող պեղումների արդյունքներին: