Սյունիքի մարզում իրականցվել է կարևոր նշանակության ավտոճանապարհի շինարարության մեծ մասը
ОбществоՇաքի-Սիսիան-Տոլորս վերակառուցվող ավտոճանապարհը շահագործման կհանձնվի 2016թ. հոկտեմբերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սիսիան ԲՈՒԱՏ» ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանը: «Վերականգնվող ճանապարհը բաղկացած է երկու հատվածից, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամ: Առաջին հատվածը ձգվում է Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչեւ Սիսիան քաղաքի վերջնամասը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ.հունիսի 3-ին, իսկ ավարտը նախատեսված է 2016թ.հոկտեմբերի 27-ին»,- նշեց Անդրեասյանը:
Վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ-ն: Երկրորդ հատվածի՝ Սիսիանի վեջնամասից մինչեւ Դաստակերտ, շինարարական ախատանքերն սկսվել են 2015թ.հունիսի 11-ին, ավարտը նախատեսված է 2016թ.դեկտեմբերի 4-ին: Երկրորդ հատվածում, որի երկարությունը կազմում է 19.094 կմ, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոճային ծածկ եւ 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ: Զեկուցվել է, որ ավազակոճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է շուրջ 7.8 կմ-ն:
Անդրեասյանը հայտնեց, որ պետք է կատարվի 110 հազար քմ ասֆալտապատման աշխատանք: Փոխվել են 5100 մետր բազալտե զրաքարեր, 3500 մետր ջրահեռացման համակարգ: Նա ընդգծեց, որ ճանապարհը չէր նորոգվել ավելի քան 20 տարի և բավականին դժվարանցանելի էր:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքաին այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: