Կապանի թիվ 2 ավագ դպրոցի փլուզված շենքը հիմնանորոգվել է
ОбществоԿապան քաղաքի թիվ 2 ավագ դպրոցը փլուզումից հետո հիմնովին վերականգնվել է և ուսումնական գործընթացն ընթանում է բնականոն հունով:Կապանի թիվ 2 դպրոցի տնօրեն Ռիտա Օլչյանըլրագրողներին հայտնեց, որ դպրոցը փլուզվել է 2011թ.-ին, որից հետո ուսումնական գործընթացը կազմակերպվել է քաղաքի այլ դպրոցներում: «Դեռևս պատերազմի տարիներից դպրոցի շենքը վնասվել էր, և դա էր պատճառը, որ 2011թ.-ին այն փլուզվեց: Դրանից հետո մենք ուսումնական գործընթացը կազմակերպում էինք այլ դպրոցներում՝ մինչև դպրոցի նոր շենքի կառուցումը: Դպրոցի շենքը հիմնովին վերականգնվել է փլուզված շենքի դիմաց, իսկ նախկին շենքի տեղը կառուցվել է մարզահրապարակ՝ ֆուտբոլի դաշտ և թենիսի կորտ: Այս աենը հնարավոր եղավ իրականացնել թե' Սյունիքի մարզային իշխանությունների, թե' Հայաստանի իշխանությունների համատեղ ջանքերի արդյունքում»,- ասաց Օլչյանը:
Կրթական համալիրը բաղկացած է ուսումնական եւ մարզադահլիճային մասնաշենքերից: Կրթօջախը նախատեսված է 450 աշակերտի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 327 աշակերտ: Ուսումնական մասնաշենքը երեքհարկանի է, ունի նաեւ նկուղային հարկ: Մարզադահլիճի նախկին մասնաշենքը վերակառուցվել է: Համալիրի ողջ տարածքը ցանկապատված է եւ բարեկարգված: Տարածքում կառուցվել են մեծ թենիսի դաշտ, հանգստի գոտի, տարածքն ապահովված է լուսավորությամբ: Տեխնիկական պայմանների համաձայն` կառուցվել են նաեւ գազամատակարարման, ջրամատակարարման եւ կոյուղու ներքին ու արտքին ցանցերը, էլեկտրամատակարարման գծերը: Դպրոցին տրամադվել է նոր գույք: 2015-2016թթ. ուսումնական տարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ, միջին ամսական աշխատավարձը 129 հազար ՀՀ դրամ է:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարզկենտրոն Կապանում այցելել է քաղաքի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոց: Նախագահն այս կրթական կրթական հաստատություն այցելել էր նաեւ 2013թ., երբ ՀՀ կառավարության 2011թ.որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում դեռեւս շինարարական աշխատանքներ էին ընթանում, որի պատճառով դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում էր քաղաքի այլ դպրոցնեում: Հանրապետության Նախագահը շրջել է վերակառուցումից հետո ուսումնական գործընթացը սկսած ավագ դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել տնօրինության եւ ուսուցիչների հետ: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն ՀՀ դրամ: