Խաղողի մթերման գործընթացը կավարտվի հոկտեմբերի 25-ին
ЭкономикаԽաղողի մթերման գործընթացում առաջացած դժվարությունների հիմնական պատճառը հունվար-օգոստոս ամիսների ընթացքում գինու 42, իսկ կոնյակի 50% արտահանման ծավալների կրճատումն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀ գյուղատնտեսությաննախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
«Գործարանները չիրացված արտադրանքի հետ կապված ֆինանսական խնդիրներ ունեն,իսկ մթերումները կատարվում են, և պետք է մթերված բերքի դիմաց վճարումներ կատարվեն: Գումարած դրան, այս տարի խաղողի բարձր բերքը ևս խնդիրներ է առաջացրել»,- նշեց նա` հավելելով, որ խաղողի համախառն բերքն այս տարի կազմել է 276.000 տոննա: Սեպտեմբերի 7-ից սկսած արդեն մթերվել է 196.000 տոննա խաղող, նախորդ տարվա 184.000 տոննայի դիմաց: Իսկ բարձրարժեք, քիշմիշային տեսակի խաղողները կհանձնվեն պահպանության սառնարանային տնտեսություններում, և ակնկալվում է, որ մո տավորապես 30.000 տոննա խաղող կտրվի պահպանության:
«Մի շարք ընկերություններ բավականին լուրջ քայլեր կատարեցին, լրացուցիչ տարողություններ ձեռք բերեցին, որպեսզի բերքի ամբողջ ավելցուկը մթերվի: Այժմ ճշտվում են խաղողի մնացորդային քանակությունները, որոնք էլ կվերաբախշվեն մթերող ընկերությունների վրա,, և մինչև հոկտեմբերի 25-ը գործընթացն ավարտին կհասցվի»,- ասաց Պետրոսյանը:
Խոսելով խաղողի մթերման միջին գնի մասին` փոխնախարարը նշեց, որ մինչև բերքահավաքը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ խաղողի մթերման միջին գինն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կազմի 150 դրամ:
«Խոշոր ընկերությունները հիմնականում այդ գինն ապահովեցին, իսկ հետագայում արդեն բերքի որակից կախված, հատկապես շաքարների պարունակության հարցում, փոխհամաձայնեցված պայմաններում մթերումները կատարվել են մի քիչ ավելի ցածր գնով»,- ասաց նա` նշելով, որ պաշտոնական տվյլաներով մթերումներն արվել են` 90,100, 110 դրամով:
Վերջերս Տավուշի մարզի Բերդ քաղաքում առաջացած մթերման խնդրին անդրադառնալով` Պետրոսյանը նշեց, որ մթերման ամբողջ ժամանակահատվածում գյուղատնտեսության նախարարությունը հատուկ ուշադրություն կենտրոնում էր պահել Տավուշի մարզը: «Սահմանամերձ տարածքներում խնդիրը տեղափոխվում է նաև բարոյական հարթություն, քանի որ վերջին օրերին հակառակորդի կողմից կրակոցների տակ մարդիկ բերքահավք էին կատարում, և ամեն ինչ արվում էր, որպեսզի բերքը մթերվի: Հետագայում երբ Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը մթերումը դադարեցրեց, պարզվեց, որ դեռև ս 100-120 տոննա չմթերված խաղող կա Պառավաքար, Չինարի և Այգեձոր համայնքներում: Վերաբացվեց Երևաի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղն ու այնտեղ տեղափոխվեց մնացած ամբողջ բերքը»,- նշեց Պետրոսյանը: