Շուշան Երիցյանի 23-ամյակի խնջույքն ու զանգը բանակից:)
LifestyleBravo.am-ը գրում է.
Շուշան Երիցյանը դարձել է 23 տարեկան: Գովազդներում եւ մի շարք նախագծերում հանդես եկած մոդելը ծննդյան տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Նրան իր հյուրերի հետ լուսանկարել է BRAVO.am-ը:
Հոբելյարին շատ է հուզել բանակում ծառայող հարազատ եղբոր զանգը, որին հաջորդել են արդեն ընկերների շնորհավորանքները.«Կեսգիշերն անցկացրել եմ մտերիմներիս շրջապատում եմ, իսկ երբ տուն վերադարձա, ինձ անակնկալ էր սպասվում. ծնողներս զարդարել էին սենյակս ու նվերներ պատրաստել ինձ համար»:
Շուշանն ուրախությամբ հայտնել է, որ իրականացել են նախորդ տարի մտապահած երազանքները.«Ինձ համար ամենամեծ նվերն իմ հանգստությունն է: Ինձ բավարարված ու գոհ եմ զգում: Հասկացել եմ, որ տարիներս իզուր չեն անցել: Մարդ երջանիկ է լինում, երբ գոհ է իր կյանքից, իմ դեպքում այդպես է»:

