Ամենահայտնի հայկական ռոք խումբը կարժանանա «Փարաջանով-Վարդանով» ամենամյա մրցանակին
КультураՀայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացման համար System Of A Down ռոք խմբի անդամները կարժանանան Փարաջանով-Վարդանով ինստիտուտի ամենամյա մրցանակին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ամերիկյան contactmusic.comկայքը, խմբի անդամները կպարգևատրվեն «Արթնացրեք հոգիները» համերգաշարի համար, որի նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության թաստի վրա:
Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում:
2014 թվականին Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին է արժանացել Օսկարակիր ռեժիսոր Մարտին Սքորսեզեն՝ Փարաջանովի «Նռան գույնը» գլուխգործոցի վերականգնման աշխատանքում ունեցած իր ներդրումի համար: