Փաստաբանը պնդում է, որ արատավորել են Ալինա Մարտիրոսյանի ու տղայի արժանապավությունը
Lifestyle168.am-ը գրում է.«Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան, «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Գարիկ Գալիկյանը: Նրա խոսքով՝ լրատվական կայքերով տարածվել է՝ «Ալինա Մարտիրոսյանը սիրավեպ ունի 25-ամյա տղայի հետ» վերնագրով նյութ, և իրենց գրասենյակ են դիմել Ալինա Մարիրոսյանը և այն տղան, որի հետ իբր նա սիրավեպ ունի, և իրենք որոշակի գործողությունների են ձեռնամուխ եղել:
«Այդ տպագրված նյութն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Գարիկ Գալիկյանը՝ նշելով, որ տեղեկությունը տարածելու համար հիմք էր ընդունվել մի լուսանկար: «Եթե մի անձի հետ նկար ունես կամ մի փոքր մոտ ես կանգնում, դա չի նշանակում, որ իրենց միջև սիրավեպ կա»,- ասաց Գ. Գալիկյանը՝ նշելով, որ չի կարելի զրպարտել անձին. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապավությունը կամ գործարար համբավը:
Գարիկ Գալիկյանն ասաց, որ իրենք որոշակի քայլեր են ձեռնարկել, ինքն իր Facebook-յան էջով հայտարարություն է տարածել՝ լրատվական կայքերից հերքում և ներողություն պահանջելով, եթե ներողություն չխնդրեն և հերքում չտեղադրեն, ապա գործը կհասնի դատարան: Գարիկ Գալիկյանն ասաց, որ տեղեկությունն իր կարծիքով «դուրս է եկել blognews.am կայքից».
«Ինձ զանգեց blognews-ի լրագրողը և ասաց, որ իրենցից չի դուրս եկել, իրենք այդ նյութը վերցրել են ինչ-որ սկանդալիստ կայքից, որը ես այդպես էլ չհասկացա՝ ինչ կայք է: Ես փորձեցի փնտրել ու չգտա: Եթե իրենք չեն տա հերքում, ներողություն չեն խնդրի, գործը կհասնի դատարան: Ի վերջո, տվյալ պարագայում ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Թող իրենք ապացուցեն՝ սկզբնաղբյուրը որտե՞ղ է եղել, այսինքն՝ ումից են վերցրել և ով է սկզբնաղբյուրը»: Նա նշեց, որ Replik.am կայքն արդեն հերքում է տեղադրել և ներողություն է խնդրել:
Շարունակությունն՝ այստեղ։