ԵՄ-ն ու ՎԶԵԲ-ը կշարունակեն Հայաստանին աջակցել փոքր և միջին բիզնեսին ներդրումների ներգրավման հարցում
ЭкономикаՎերակառուցման և զարգազման եվրոպական բանկի` Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խումբը և Եվրոպական միությունը, որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ համատեղ նախաձեռնել են «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ հատուկ մշակված դասընթացը:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս նախաձեռնությունը կրկին հնարավոր է դարձել Եվրոպական միության շնորհիվ, որը ՎԶԵԲ-ի` Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգազմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս լավագույն միջազգային փորձը և նոու-հաուն ներդնել տեղական ՓՄՁ-ներին աջակցելու համար:
«Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացի հիմնական նպատակն է մեծացնել տեղական խորհրդատվական ծառայությունների հանդեպ պահանջարկը ձեռնարկություններին ֆինանսական ներդրումների ներգրավման տարբեր փուլերին նախապատրաստելու և միավորման գործընթացում ֆինանսավորման ներգրամվան արդյունքում բաժնետիրական արժեքն ավելացնելու նպատակով: Դասընթացը կնպաստի տեղական խորհրդատուներին նորագույն ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը: «Այսօր բազմաթիվ ժամանակակից բիզնես գործընթացներ, ինչպիսիք, օրինակ, կ որպորատիվ կառավարումը, թափանցիկությունը, սոցիալ-բնապահպանական քաղաքականությունը և ներդրողների հետ հարաբերություններն են, փոքր կապիտալի, այդ թվում նաև «մեզոնինային» և բաժնային կապիտալում ներդրումների ներգրավման հիմնական բանալին են: Իսկ այնպիսի շուկայական գործիքներ, ինչպիսիք են պարտատոմսերն ու գրանցված սեփականությունը, կարող են ներգրավել ձեռնարկության աճի և բարգավաճման համար անհրաժեշտ վճռորոշ երկարաժամկետ կապիտալ», - նշել է ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:
Հաշվի առնելով համագործակցության դրական նախորդ փորձը՝ ՎԶԵԲ-ը ԵՄ-ի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված նախաձեռնության շրջանակում այս անգամ ևս հրավիրել է Գևին Ռայանին վարելու հատուկ տեղական խորհրդատուների համար մշակված «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը:
Գևին Ռայանը, ով 25-ամյա փորձ ունեցող ֆինանսական արդյունաբերության և մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում մասնագիտացած միջազգային փորձագետ է, կկիսվի ՓՄՁ-ների ներդրումային հնարավորությունների կանխորոշման իր փորձով, ինչը կօգնի վերջիններիս զարգանալ և դառնալ տեղական տնտեսության իրական խթանիչներ: Գևին Ռայանի՝ որպես ներդրումային բանկիրի փայլուն փորձը, որը նա ձեռք է բերել Լոնդոնի ու Տոկիոյի Normura Securities-ում, այնուհետև HSBC ներդրումային բանկում, ինչպես նաև Soros Investment Management-ում նրա՝ որպես մասնավոր կապիտալի ֆոնդի կառավարիչ աշխատանքի ըաթացքում ձեռք բերած գիտելիքները թույլ կտան ՓՄՁ-ներին ստանալ լավագույն պրակտիկ գիտելիքներ և հմտություններ, ծանոթանալ ներդրողների ներգրավման ավելի բարդ գործիքների կիրառման հնարավորություններին:
Խոսելով դասընթացի մասին՝ Գևին Ռայանը նշել է, որ այն առավելապես գործնական է, հիմնված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համապատասխան փորձի և դեպքերի վրա: «Մենք նպատակ ունենք ՓՄՁ-ներին և նրանց խորհրդատուներին զինել իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համապատասխան հմտություններով: Դա մենք կանենք՝ ուսումնասիրելով շուկայում առկա բաժնետիրական կամ քվազի-բաժնետիրական արտադրանքը և դիտարկելով այն դրական գործողությունները, որ ՓՄՁ-ն կարող է ձեռնարկել իրեն դիրքավորելու, որպես կորպորատիվ կառավարման արդիականացում և լավ բիզնես պլանավորում ունեցողի», - հավելել է Ռայանը:
«Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանյան խորհրդատուներին առաջարկվող ևս մեկ ֆինանսների անհրաժեշտ և պահանջված դասընթաց է: Մենք՝ Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման և աջակցության խումբը, շարունակում ենք մեր ջանքերն ուղղել տեղական խորհրդատվական դաշտի ամրապնդմանն ու Հայաստանյան ՓՄՁ-ներին ֆինանսավորման ներգրավման համար անհրաժեշտ գործիքների տրամադրմանը», - ասել է ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության խմբի ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը:
Դասընթացը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 15-ին և 16-ին: