Հայաստանյան ԶԼՄ-ները ինտենսիվորեն են լուսաբանում արտասահմանյան լրահոսը. հարցում
ОбществоՀայաստանյան զանգվածային լրատվամիջոցները բավականին ինտենսիվ են լուսաբանում միջազգային նորությունները: Այս են վկայում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի անցկացրած «Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում» հետազոտության արդյունքները: Արմենպրեսի փոխանցմամբ` հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հետազոտության արդյունքները ներկայացրեց «Ռեգիոն» կենտրոնի տնօրենԼաուրա Բաղդասարյանը:
Ուսումնասիրության է ենթարկվել 50 տարբեր լրատվամիջոց, որոնց ղեկավարներին ուղարկվել է հարցում միջազգային թեմաները լուսաբանելու լրագրողների քանակի, արտասահմանյան լրատվամիջոցների, տեղեկատվական աղբյուրների հետ համագործակցության պայմանագրեր ունենալու և այլ երկրներում թղթակիցներ ունենալու թեմաներով: Ընտրանքում ներգրավվել է 11 հեռուստաընկերություն, 3 ռադիո ընկերություն, 6 լրատվական գործակալություն, 9 տպագիր թերթ և 21 ինտերնետային ձևաչափով գործող լրատվամիջոց: Անցկացվել է նաև 15 լրատվամիջոցների բով անդակային և քանակական վերլուծություն 1 ամսվա կտրվածքով: Դրանում ներգրավվել է 4 հեռուստաընկերություն, մեկ ռադիոկայան, 2 լրատվական գործակալություն, 2 տպագիր թերթ և 6 լրատվական կայք:
Լաուրա Բաղդասարյանի խոսքով` 50 լրատվամիջոցներից 40-ն են պատասխանել իրենց հարցումներին, մյուսները պատճառաբանել են, որ առաջադրվող հարցերը կորպորատիվ գաղտնիք են պարունակում կամ պարզապես հրաժարվել են մասնակցել հարցմանը:
Այսպիսով` հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ լրատվամիջոցները հիմնականում ունեն տարբեր թվով աշխատակիցներ, որոնք զբաղվում են միայն միջազգային լուրերով: Սակայն կան լրատվամիջոցներ, որոնց ամբողջ թիմը զբաղվում է բոլոր տեսակի լուրերով:
«Հարցման ենթարկված լրատվամիջոցների մեկ երրորդն ունի թղթակիցներ այլ երկրներում: Որպես այդպիսի երկրներ նշվել են Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Լիբանանը, Սիրիան: Եվրոպական երկրներից էլ նշվել է Գերմանիան»,-նշեց Լաուրա Բաղդասարյանը` ավելացնելով, որ հարցվածների 23 տոկոսն ուղղակիորեն աշխատում է արտասահմանյան լրատվամիջոցների հետ: Չնայած մեկ երրորդը արտասահմանյան թղթակիցներ ունեն, բայց բոլոր լրատվամիջոցները նշել են, որ իրենց արտաքին քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրն արտասահմանյան կայքերն ու պաշտոնական բաց աղբյուրներն են:< /p>
Բանախոսը փաստեց, որ բարձր արտադրողականություն ունեցող լրատվամիջոցների դեպքում միջազգային նյութերի քանակը մեծաթիվ է: «Մեկ ամսվա ընթացքում եղել են օրեր, երբ միջազգային թեմաներով նյութերի քանակը հասել է 160 նյութի մեկ առանձին լրատվամիջոցում»,-հայտնեց նա` ավելացնելով, որ միջազգային թեմաներով նյութերը հիմնականում ներկայացվում են լուրի ժանրում:
Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ հայկական լրատվամիջոցների մի մասը միջազգային լրահոսին անդրադառնում է Հայաստանի հետ առնչության պարագայում: «Միջազգային թեմաների աշխարհագրությունը բավական սոլիդ է, մեկ ամսվա ընթացքում մենք ունեցել ենք լրատվամիջոցներ, որոնք հրապարակել են մինչև 113 երկրի մասին նյութեր: Այդ նյութերի 43 տոկոսն է միայն ներկայացվել ՀՀ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից»,-հավելեց Լաուրա Բաղդասարյանը:
Ինտերնետային լրատվամիջոցները և գործակալությունները հիմնականում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Ռուաստանի լրատվամիջոցներին են հղում կատարում:
Լրատվամիջոցներն ավելի շատ լուսաբանում են Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային, Ադրբեջանին, ուկրաինական և իրանական գործընթացներին վերաբերող թեմաները: «Ադրբեջանը հայաստանյան մեդիային հետաքրքրում է հայ-արդբեջանական հարաբերությունների տեսանկյունից` չնայած ավելացել են նաև Ադրբեջանի ներքաղաքական դրության մասին նյութերը` կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի հետ»,-ավելացրեց Լաուրա Բաղդասարյանը:
Նրա խոսքով` լրատվամիջոցների կողմից լուսաբանվող թեմաների մեջ թրենդային է հետաքրքրությունը Իրանի հանդեպ: