Դոլարն էժանացել է
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 473.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.55 դրամով: Արմենպրեսի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 540.50 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 4.89 դրամով և կազմել 727.99 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 7.51 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 237.8 դրամ, ոսկին` 17 հազար 750.64 դրամ, պլատինը` 14 հազար 975.01 դրամ: