Ադրիանա Գալստյանը` Արփիի հետ նմանության, մոտոցիկլետ վարելու եւ ծույլ տղամարդկանց մասին :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Ադրիանա Գալստյանը մոտ մեկ ամիս է` միացել է “Ֆուլ Հաուս” ընտանիքին:): Սիթքոմում Էլլայի դերակատարը լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ անկեղծ զրուցել մասնագիտության, հումորային նախագծում հայտնվելու, իր եւ Արփի Գաբրիելյանի հարաբերությունների մասին եւ ոչ միայն:
Սովորում եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսում: Անգլերենի ապագա թարգմանչուհի եմ:
Ընտանիքում դերասանական արվեստի հետ ոչ ոք կապ չունի: Այդ դեպքում, կարծում եմ, ավելի հեշտ կլիներ ինձ համար:
“Ֆուլ Հաուս”-ը նորություն է` հետաքրքիր, տարբերվող, ուստի թիմում հայտնվելու ձգտումը մեծ էր: Միշտ հետեւել եմ սիթքոմին, շատ էի ցանկանում նկարահանվել, մասնակցեցի քասթինգին եւ հասա նպատակիս:
Մասնագիտական կրթություն եւ փորձ ունենալու դեպքում ավելի հեշտ կլիներ խաղալը: Շատ ուրախ եմ, որ իմ շուրջը կան լավ պրոդյուսեր, ռեժիսոր, տաղանդավոր դերասաններ, ովքեր իրենց խորհուրդներով միշտ պատրաստ են օգնել եւ քաջալերել ինձ:
Շարունակությունը՝ այստեղ

